Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:27 08-05-2023

Արդյո՞ք «մեգամոլի շարժումը» վատագույնն է, որ մեզ հետ կատարվում է. Վահե Հովհաննիսյան

Եկեք հանգիստ թողենք Մեգամոլի խաղարկության հասարակությանը. Թեև տեսարանն իրոք, տխուր էր, բայց դա լուծման չտանող ուղղություն է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Մեգամոլում խաղարկության հետևանքով Երևանում առաջացած խցանումներին, մարդկանց հասցեին ուղղված քննադատություններին:

Նա նաև նշել է. «Վատ ապրող, դժվար ապրող, փոքր շահի հասարակություն էր, ոչ ավելին։
Շատ ավելի վտանգավոր է, որ հինգ տարի է՝ մենք հանդուրժում ենք Նիկոլի իշխանությունը։ Մենք դա ենք։ Պետական կվազիինստիտուտները, լռող-խոնարհվող հայտնիները, կրթվածների-ապահովների հասարակությունը, որը լռում ու հանդուրժում է, պետք եղած տեղը խոնարհվում, որ իր հարցը լուծի, ՔՊ վերնախավին «մեծարգո»-ով դիմողները։

Մենք ինչո՞ւ ենք էլի հեշտ թիրախ ընտրում ու թիրախավորում հասարակության անպաշտպան շերտին։
Մենք ունենք նաև, իբր պայքարող, այսպես կոչված նախկին էլիտաներ, որոնցից շատերը հայրենիքի հազարամյա պատմությանը նայում են քսան տարում ձեռք բերված գույքի ու կապիտալի տեսանկյունից։

Ու մինչ մեգամոլի խեղճ ժողովուրդը սպասում է խաղարկության արդյունքներին, շատերն իրենց ահռելի կապիտալները տեղափոխում են արտերկիր ու այլ երկրներում բնակության կարգավիճակներ ապահովում մերձավորների համար։ Չէ՞ որ Նիկոլն ասել է, որ կարող է կարող է առաջիկայում պետություն չունենանք, ու անվտանգային սուր ճգնաժամ է։ Ասել է, ու մենք շարունակում ենք հանգիստ ապրել։

Ու պետությունը, մենք բոլորս, մեր հայրենիքը այս ծուղակի մեջ ենք։
Վստահաբար, մենք ունենք մարդկային, բովանդակային և մնացած բոլոր ռեսուրսները՝ իրավիճակը փոխելու։ Մեզ չափազանց քիչ ժամանակ է մնացել, բայց մենք կարող ենք կասեցնել աղետը։

Պարզ ասած՝ ով մնալու է Հայաստանում, մենք թիմակիցներ ենք, ով ունի որոշում՝ մնալու ու պահելու պետությունը, թիմակիցներ ենք, անկախ նրանից՝ մեգամոլի բակո՞ւմ է, ընդդիմության մե՞ջ, թե՝ պետական համակարգում, գլխավորը՝ երկրի ներսում և երկիրը պահելու վճռականությամբ։
Հիմա սա է կարևոր։ Մնացածը՝ հետո»։

Լուսանկարը՝ «Մեգամոլ»-ի ֆեյսբուքյան էջի story բաժնից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի