Ներքին 3 տարի առաջ - 20:35 06-05-2023

Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ քննություն է անցկացնում։