Ներքին 3 տարի առաջ - 13:03 06-05-2023

Պատերզմից 2.5 տարի անց Եռաբլուրում վերջին հրաժեշտն են տալիս Արայիկ Բաղդասարյանին

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ երեք տարի անց դիահերձարաններում դեռ անթաղ մասունքներ կան: Դրանց մի մասը ԴՆԹ փորձաքննությամբ նույնականացվել է, սակայն ծնողները հրաժարվում են վերցնել, քանի որ չեն վստահում փորձաքննության արդյունքներին:

Գոհար Դավթյանը մեկն էր այն ծնողներից, որ չէր հավատում փորձաքննության արդյունքներին և համարում էր, որ որդին՝ Արայիկը, անհետ կորած է, հույս ուներ, որ մի օր կհանդիպի նրան: Օրերս Գերմանիայում իրականացված ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է, որ մասունքն Արայիկինն է:

Երեկ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արայիկի հոգեհանգստի արարողությունն էր, իսկ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հերոսին վերջին հրաժեշտն են տալիս:

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա մասնակցել էր նաև 2016 թվականի Քառօրյա պատերազմին։ Նա 2020 թվականին պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, կամավոր մեկնել էր Արցախ։ Կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։

Նշենք, որ Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, շուրջ 3 տարի պայքարում է ՀՀ իշխանությունների դեմ։ Նա 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միացել էր զոհված զինծառայողների ծնողներին, որպեսզի թույլ չտային՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները մուտք գործեին սրբավայր, սակայն 4 ոստիկան, բռնելով զոհվածի մոր ձեռքերից և ոտքերից, հեռացրել էին տարածքից։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ վաղ առավոտյան գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի