Ներքին 3 տարի առաջ - 20:19 05-05-2023

Բուժաշխատողների լիցենզավորման գաղափարը լավն է, բայց այն պետք է կարողանան իրացնել

Կառավարությունը նախատեսում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ ԵՊԲՀ Հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով լիցենզավորման համակարգի ներդրումից, ասաց, որ դա վաղուց եղել է, հետո հանվել է այն հիմնավորմամբ, որ կոռուպցիոն ռիսկեր կան։

«Ամեն դեպքում դա ընդունված պրակտիկա է աշխարհում և հատկապես հիմա, երբ թույլ է տրվում անհատ ձեռներեցություն, որ անհատը կարող է տանը ընդունել հիվանդին։ Ես գտնում եմ, որ դա պետք է արվի, ուրիշ հարց է, թե ոնց կարվի, ինչ չափանիշներ կօգտագործվեն, ով կլիցենզավորի, ինչ ժամկետով կլիցենզավորի, ինչ պահանջներ կդնեն լիցենզավորման հիմքում»,- ասաց Թադևոսյանը և հավելեց, որ նման լիցենզիան չի կարող ցմահ լինել, դա պետք է լինի որոշակի ժամկետով։

«Դա սովորաբար արվում է 5 տարի ժամկետով, այդ 5 տարվա ընթացքում այդ կրեդիտների հավաքման համակարգը ինչպես է աշխատելու, ինչպես են հավաքվելու այդ կրեդիտները, տեխնիկական հարցեր կան, և դրանցից է կախված լինելու՝ ճիշտ կլինի, թե ոչ, ի բարո կլինի այդ նորամուծությունը, թե ի չարո»,- ասաց բժիշկը։

Մեր այն դիտարկմանը, որ երբ ուսանողը բարեհաջող ավարտում է համալսարանը և ստանում դիպլոմ, դա չի՞ նշանակում, որ ինքն արդեն իսկ ունի լիցենզիա և կարող է աշխատել, Թադևոսյանն արձագանքեց. «Այն գիտելիքը, որ մասնագետը ստանում է դիպլոմը ստանալու ժամանակ, ինչ-որ մի քարացած բան է։ Ես ավարտել եմ 78 թվականին, այսօրվա բժշկագիտությունը, պրակտիկան, գործիքները, որոնք կիրառվում են, այլ են։ Այն ժամանակ նույնիսկ երազում չէինք տեսնում, չկար նման բան։ Հիմա ժամանակակից տեխնոլոգիաներին, դեղերին, ամեն ինչին ծանոթ լինելու միակ երաշխավորը անընդհատ վերապատրաստումներ անցնելն է ու լիցենզավորվելը»,- ասաց Թադևոսյանը և հավելեց, որ շատ տեխնիկական հարցեր կայն այն մասին, թե որտեղ են անցնելու այդ վերապատրասումները, ինչպես են կազմակերպվելու, և այդ տեխնիկական հարցերը պետք է հստակեեցվեն»։

Թադևոսյանը նշեց նաև, որ դա ամբողջ աշխարում ամեն տեղ արվում է, քանի որ այլ երաշխիք չկա, որ մարդը կկարդա, կսովորի և տեղեկացված կլինի։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի