Մամուլ 3 տարի առաջ - 08:34 05-05-2023

Նախարարի խոստումը երկու անգամ է՝ հետաձգվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023թ.-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանահոլանդական Shell ընկերությունը։
«Մարտ ամսին ընկերությունը կբացի 3 բենզալցակայան, եւ դրանք կլինեն նոր, ժամանակակից բենզալցակայաններ»,- խոստացավ նախարարը։
Նախարարի այս խոստումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն բենզալցակայանները դեռեւս չեն բացվել։ Իսկ ապրիլի 21-ին նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։

«Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցին, թե ինչու մարտին խոստացված բենզալցակայանները դեռ չեն բացվել, Էկոնոմիկայի նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել հենց ընկերությանը, քանի որ «դա մասնավոր ընկերություն է, եւ նրանց գործունեության հետ կապված ռիսկերն ու խնդիրները պետությունը չի կարող կառավարել»։

Ընկերությունից էլ տեղեկացրին, որ այս պահին ավարտական փուլում է թվով երեք բենզալցակայանների շահագործումը, դրանց վրա վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում, եւ սպասում են ապրանքի ներմուծմանը։

Ընկերությունից տեղեկացրին նաեւ, որ նախարարի՝ մարտ ամսին բենզալցակայանները բացելու խոստման հիմք էր հանդիսացել իրենց տրամադրած տեղեկատվությունը։
Ի դեպ, սա Shell ընկերության՝ բենզալցակայաններ բացելու խոստման երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ այս խոստումը Քերոբյանը տվել էր նաեւ մեկ տարի առաջ՝ 2022-ի մայիսին։ Այն ժամանակ էլ նախարարը խոստացել էր մինչեւ 2022թ.-ի աշուն Հայաստանում գործարկել բենզալցակայանների ցանցը։

Այսպիսով, փաստենք, որ էկոնոմիկայի նախարարի խոստումը երկու անգամ հետաձգվում է, իսկ պատճառների մասին հարցնելիս նախարարությունից հորդորում են դիմել մասնավոր ընկերությանը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից