Մամուլ 3 տարի առաջ - 08:26 05-05-2023

12.5 կգ ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին, ու քննությունը շարունակվում է:

Ինչպես հայտնի է, անցած տարի Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկի: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոսկին պատկանել է ՀՀ դատախազությունում աշխատած նախկին պաշտոնյաներից մեկին: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել:

Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատախազի տանը, պահել ոսկին, եւ այն գտել են մաքրուհիները, այժմ պարզում են իրավապահները»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից