Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:37 04-05-2023

Եթե Թուրքիան եվրոպական օդանավերի ուղին փակի, ապա կարժանանա պատժամիջոցների

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար՝ ի պատասխան անցյալ շաբաթ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացման:

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, խոսելով Թուրքիայի օդային սահմանի փակման հետևանքներից և մեր վրա ունեցած ազդեցությունից, ասաց, որ դա ոչ մի հետևանք և ազդեցություն էլ չի ունենա։

«Ոչ մի հետևանք չի կարող ունենալ, որովհետև Թուրքիան հայկական օդանավերի համար սահմանը մինչև սա էլ էր փակել, 2020 թվականի սեպտեմբերից Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակ է»,- նշեց Ճաղարյանը։

Խոսելով այն մասին, թե որն է եղել պատճառ, որ փակել են՝ Ճաղարյանն ասաց. «Փակ է, որովհետև 2020 թվականի մայիսի 15-ից Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները գտնվում են Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սև ցուցակում, այսինքն՝ հայկական գրանցմամբ օդանավերին արգելված է Եվրոպայի մուտքը։

Անկախ նրանից, թե Թուրքիան բաց է պահում, թե փակ է պահում՝ հայկական գրանցված օդանավերը Եվրոպա թռիչքներ կատարել չեն կարող։ Թուրքիան էլ այդ հիմնավորմամբ պատերազմից մոտ երեք շաբաթ առաջ փակեց իր օդային տարածքը հայկական գրանցմամբ օդանավերի համար։ Այդ նույն բանը արել էր Իսրայելը դրանից առաջ»,- ասաց Ճաղարյանը և հավելեց, որ դա տրամաբանական է։

Ճաղարյանը նշեց, որ մինչև այս հայկական ավիաընկերությունները այդ արգելափակումը շրջանցել են՝ գործընկեր ավիաընկերություններ հետ համատեղ թռիչքների կազմակերպմամբ, Թուրքիան փորձեց այստեղ գործընկեր ավիաընկերության թռիչքները խափանել։ Մի թռիչք ընդամենը մի քանի ժամ ուշացումից հետո շարունակեց իր թռիչքը, եկավ, տեղ հասավ։

Հիմա Թուրքիան ի վիճակի չէ Հայաստան եկող եվրոպական ընկերությունների համար իր օդային տարածքը փակել, դա հղի է պատժամիջոցներով Եվրամիության և ընդհանրապես քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։ Թուրքիան դրանով շատ բան կկորցնի և ոչինչ չի շահի, նրան կստիպեն բոլոր ընկերություններին թույլ տալ իր տարածքով թռիչքներ անել»,- ասաց Ճաղարյանը և սրանով հիմնավորեց, որ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։

Ճառարյանի խոսքով սա սպառնալիք է և հնարավոր է, որ ուղղված լինի Վաշինգտոնում ընթացող բանակցությունների և ընդհանրապես Հայաստանի բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն, որը որ բացատրելու դեպքում դառնում է անօգուտ։

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի նշված իրավիճակում Հայաստանը՝ Ճաղարյանն ասաց, որ Հայաստանը ոչինչ չի կարող անել, քանի որ այնպիսի պետություն է, որ ոչնչի չի պատասխանում։ Դիտարկամանը, որ չի կարող միջազգային կառույցներին դիմել՝ Ճաղարյանն ասաց. «Կարող է միջազգային հանրությանը դիմել, բայց դա ավելի շուտ այն ավիաընկերության և պետության պարտականությունն է, ում օդանավը, որ կանգնեցրել են։ Թուրքիան փորձում է խոչընդոտել գործընկեր ավիաընկերությունների թռիչքներին դեպի Հայաստան»,- ասաց Ճաղարյանը և հավելեց, որ այստեղ Հայաստանը պետք է իր ժողովրդին տեղյակ պահի այս ամենի մասին և, դուխ ունենալու դեպքում, թույլ չտա Թուրքական օդանավերին Հայաստանով թռիչքներ կատարել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան