Ներքին 3 տարի առաջ - 14:27 04-05-2023

Արարատի և Կոտայքի մարզերում կստեղծվի 4 կրթահամալիր և 21 դպրոց


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներում՝ 268,500.0 հազար դրամ ուղղելով ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Կառավարության որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026թթ․-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման ծրագիրը։

Այսպիով՝ կրթահամալիրներ են ստեղծվելու Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող և Նոր Կյուրին բնակավայրերում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում։ Որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր 25 հաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն