Զինված ուժերում հանցագործության դեպքերը նվազել են 18,3 տոկոսով․ Աննա Վարդապետյան
copy image url

Զինված ուժերում հանցագործության դեպքերը նվազել են 18,3 տոկոսով․ Աննա Վարդապետյան

Ներքին 1 տարի առաջ - 19:03 03-05-2023
2022 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է ընդհանուր 4570 դեպք նախորդ տարվա 6195 դիմաց։

Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ դեպքերը նվազել են 1625-ով կամ 26,2 տոկոսով։

«Արձանագրված դեպքերից 2874 կամ 63 տոկոսը եղել են պատահարներ, 2021 թվականին պատահարների թիվը կազմել է 4060, 1636 կամ 37 տոկոսը՝ հանցագործություններ, այդ թվում՝ 1028 կամ 61 տոկոսը զինվորական հանցագործություններ են, 688-ը կամ 39 տոկոսը այլ ընդհանուր բնույթի հանցագործություններ։ Հանցագործությունները նվազել են 367-ով կամ 18,3 տոկոսով։

2022 թվականի ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 32 զինծառայող (2021 թվականին 42 էր), այդ թվում արձանագրվել է հակառակորդի կողմից սպանություն 14 դեպք, ավտովթարի 2 դեպք, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 1 դեպք, մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով մահվան 3 դեպք, հիվանդության պատճառով՝ 4 դեպք, զենքի հետ կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք, ինքնասպանության 4 դեպք, ականի պայթյուն 1 դեպք և 1 սպանության դեպք»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բռնությամբ զուգորդված հանցագործությունների պատճառների ու պայմանների թվում շարունակում է էական տեղ զբաղեցնել զինծառայողների վարքագիծն ու փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը, որն անձանց մոտ ձևավորված լինելով դեռևս նախքան զորակոչվելը, զորակոչվելուց հետո նման վարքագծի նկատմամբ անհանդուրժողական մոտեցում չցուցաբերելու պայմաններում շարունակում է ամրապնդվել ու զարգանալ:

«Ցավոք, զորամասերում չունենք անհանդուրժողական վերաբերմունք նման վարքագծին։ Ցավոք, ունենք դեպքեր, երբ նման վարքագիծը շարունակում է ամրապնդվել և խրախուսվել և արդյունքում հանգեցնում է հանցավոր հետևանքների, այդ թվում՝ մահվան ելքով։ Նման վարքագիծ ունենք սպաների շրջանում, և դրանք վերացնելու ուղղությամբ ջանքերը խիստ անհրաժեշտ են»,- եզրափակեց Վարդապետյանը։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»