Ներքին 3 տարի առաջ - 22:27 02-05-2023

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի պատվիրակությունն այցելել է Ջերմուկի տուժած հատվածներ

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Ք. Բերտրանի գլխավորած պատվիրակությունը`ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Ջերմուկ է այցելել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Արսենյանը նշել է, որ երկու մարզերի՝ Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորիի միջև համագործակցության մտադրության մասին հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ջերմուկում:

«Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը այցելեցին սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքի տուժած հատվածներ, նաև ճոպանուղի (որը այս պահին վնասված է և գտնվում է վերանորոգման փուլում): Նրանք եղան նաև Ջերմուկի ըմպելասրահում և համտեսեցին բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը, իսկ այցի ավարտին` ներկա գտնվեցին Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում`ի պատիվ իրենց կազմակերպված միջոցառմանը»,- ասված է հրապարակման մեջ:

«Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև համագործակցության առաջին քայլն արված է»,- եզրափակել է Ջերմուկի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ