Ներքին 3 տարի առաջ - 20:38 02-05-2023

Միգուցե սա ՌԴ-ի կողմից նախազգուշացում էր Արարատ Միրզոյանին, որ համը չհանի

«Իմ կարծիքով՝ դեռևս հետևանքների մասին խոսելը դժվար է։ Ռուսական կողմն ասել է, որ դա շատ կարճ է տևելու և կախված է որոշակի գործողություններից»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր ուզում են քաղաքական աստառ գտնել, սակայն այդ աստառը չկա․ «Ռուսաստանի հետագա քայլերը ցույց կտան, սա ուղղակի վերանորոգում էր, թե սա ինչ-որ նախազգուշացում էր Արարատ Միրզոյանին, որ Վաշինգտոնում համը չհանի և դուրս չգա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից»։

Հիշեցնենք, որ երեկ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է։ «Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը՝ ժամը 20։00-ը, դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է