Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:33 02-05-2023

Հայ վանականներին Դադիվանքից կվտարեն․ բոլորս մի-մի նկար կդնենք՝ Դադիվանքի պատերը պաչելիս ու վերջ

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական հայտարարությանը, թե հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հայ վանականներին կվտարեն Դադիվանքից
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք)»,- հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Ըստ սրա, հայերն այդ վանքի հետ կապ չունեն, քանի որ այն պատկանում է կովկասյան Ալբանիային և պետք է կառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից։

Էնպես որ, առաջիկա օրերին հայ վանականներին Դադիվանքից կվտարեն, դե քաղաքական էլիտա+ ֆեյսբուքյան ռազմահայրենասիրական ջոկատներ, բոլորս մի-մի նկար կդնենք՝ Դադիվանքի պատերը պաչելիս ու վերջ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո