Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:30 02-05-2023

Լաչինում անցակետի տեղակայումից հետո Ադրբեջանը փորձում է ազատվել Դադիվանքի հայ հոգևորականներից

Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցում ապրիլի 23-ին ապօրինի անցակետի տեղակայումից հետո Ադրբեջանում այժմ էլ փորձում են ազատվել Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող հայ հոգևորականներից։

Մասնավորապես Ադրբեջանի է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքի վանական համալիրը։ Այս մասին Գուրբանլին ասել է ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում։

Վերջինս հերթական անգամ պնդել է ադրբեջնական քարոզչամեքենայի այն անհիմն թեզը, որ «հայերը Դադիվաքի հետ որևէ առնչություն չունեն»։ Նրա խոսքով՝ «Դադիվանքը պատկանում է կովկասյան ալբաններին»։ «Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդի կրոնական համայնքի կողմից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Քարվաճառի ամբողջ շրջանը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը, ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայ հոգևորականները կկարողանան ծառայություն իրականացնել Դադիվանքի վանական համալիրի տարածքում։

Ստեղծված իրավիճակը փաստում է, որ ադրբեջանական կողմի պահանջների կատարումը ոչ միայն չի նպաստում առկա խնդիրների լուծմանը, այլ նաև մեծացնում է Ադրբեջանի ախորժակը, և վերջինս նոր պահանջներ է ներկայացնում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ