Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:02 02-05-2023

Ընդդիմությունը և հայկական սփյուռքը հայտարարում են, որ չեն ընդունում այդ գերեզմանային խաղաղությունը

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեյթու Բրայզան հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը և հայկական սփյուռքը խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ նույնաբովանդակ հայտարարություններ շատ է լսել, բայց Բրայզանի շուրթերից առաջին անգամ է լսում։

«Թուրքիայի և Ադրբեջանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հատկապես անցած տարվա ընթացքում, շեշտել են՝ իրենց ձևակերպմամբ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր և հայկական սփյուռքն էին գումարում դրան, ովքեր խոչնդոտում են իրենց, այսպես կոչված՝ խաղաղությանը, բայց իրականում՝ կապիտուլիացիայի պայմանագրի ստորագրմանը»,- ասաց Վարդանյանը։

Հարցրինք Վարդանյանից՝ իսկ ի՞նչ են անում այդ ուժերը, պատասխանեց. «Եթե, ըստ էության, դրանք Թուրքիայի համար ռևանշիստական են, հայկական իրականության ազգային ուժերն են։ Այդ ուժերը դիմադրություն են ցույց տալիս, սպիտակ դրոշակ բարձրացնելու փոխարեն հայտարարում են աշխարհով մեկ, որ չեն ընդունում այդ պայմաններով խաղաղությունը, խաղաղությունը չի կարող լինել գերեզմանային, խաղաղությունը չի կարող լինել Ադրբեջանի բոլոր պայմանների բավարարմամբ, դա կապիտուլյացիա է, այդ ուղղությամբ նախաձեռնում են քայլեր և դրսևորում են իրենց բողոքը»,- ասաց Վարդանյանը։

Անցած տարի մենք տեսանք Հայաստանի փողոցներում բազմահազարանոց մարդկանց մոբիլիզացիա՝ դիմադրության շարժման շրջանակներում, տեսանք սփյուռքի արձագանքը դրան, և, այո, այդ մոբիլիզացիան բավարար չեղավ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, բայց փաստորեն բավարար եղավ հետաձգելու համար խաղաղություն պայմանագիր կոչված փաստաթղթի ստորագրմանը, դրա մասին արդեն որերրորդ անգամ հայտարարում են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում Բրայզան, ինչ է անում հայկական սփյուռքը և հայ ժողովրդի այն հատվածը, որ չի ընդունում թուրքական և ադրբեջանական նախապայմանները, իր դիմադրությամբ կանխում է պայմանագրի ստորագրումը՝ փողոցներում և հրապարակներում ցույց տալով, որ չի ընդունում այդ պայմանագիրը և պայմանները»,- ընդգծեց Վարդանյանը։

Խոսելով իշխանության դերից՝ Վարդանյանն ընդգծեց. «Հայաստանն ունի իշխանություն, որը անհանգստացած է միայն իր իշխանության պահպանմամբ, հետևապես երբ չի տեսնում դիմադրություն, արագացված ընթացակարգով հանձն է առնում այդ պայմանագրի ստորագրումը, բայց հենց դիմադրություն է տեսնում և սպառնալիք իր իշխանությանը, ոչ թե իշխանությունն է զիջում, այլ ցանկացած բան պատրաստ է զիջել միայն թե պահի իր իշխանությունը»,- եզրափակեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա