Ոստիկանության կապիտանը Mercedes-ով բախվել է քարին․ վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com
copy image url

Ոստիկանության կապիտանը Mercedes-ով բախվել է քարին․ վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:06 01-05-2023
Երեկ՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Սոնա Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե քարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սոնա Ա․-ն և ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Վաչե Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վարորդ Սոնա Ա․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, կոչումով կապիտան է։

Ամենից շատ դիտված