Մշակույթ 3 տարի առաջ - 20:54 01-05-2023

Իմ երաժշտական ընտանիքի աղմկոտ երեխան․ ինչպես Արամ Խաչատրյանի չսիրած գործը նրան համաշխարհային հռչակ բերեց

Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանի երաժշտական հանճարի ակունքները գալիս են հայկական հնագույն գավառներից մեկից՝ Գողթան գավառից, որտեղ, ինչպես հիշում է պատմահայրը, երգիչ-աշուղները բամբիռների վրա «թվելով ասում էին»։

«Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է. բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվես ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ»,- ասել է Խաչատրյանը։

Պարզ է, որ այսպիսի ակունքներով և այս միջավայրում մեծացած մարդուն վիճակված էր դառնալ 20-րդ դարի աշխարհահռչակ երաժիշտներից մեկը։


Այսօր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է։

Արամ Խաչատրյանն աշխարհին տվել է այնպիսի հզոր երաժշտական գործեր, ինչպիսիք են «Գայանե» բալետը, «Սպարտակ» բալետը, «Դիմակահանդեսը», դաշնամուրային կոնցերտ և այլն։

Հետաքրքիր է, որ հանճարի՝ աշխարհին ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Սուսերով պարը», գրվել է պատվերով։

Այն չէին պլանավորել ո՛չ լիբրետիստը, ո՛չ պարուսույցը, ո՛չ էլ անձամբ Խաչատրյանը։ Դա պատվեր էր վերևից։ Թատրոնի տնօրինության հրամանը զայրացրել էր կոմպոզիտորին, որն ստիպված «Գայանե» ավարտված ներկայացմանը պետք է ավելացներ ևս մեկ պար՝ հինգերորդը։ Գեղագիտական ​​տեսանկյունից երգահանը գռեհիկ է համարել արդեն արարված արվեստի հանդեպ նման մոտեցումը։



Արամ Խաչատրյանը «Գայանե» բալետի պրեմիերայի նախօրեին է գրել «Սուսերով պարը»՝ երաժշտության վրա աշխատելով ընդամենը 8 ժամ։

Կոմպոզիտորին այն դուր չի եկել, երաժշտությունը համարել է «իր աղմկոտ երեխան»։ Նա հավանաբար ավելի մեծ քնքշանքով էր վերաբերվում իր մյուս գործերին, բայց զարմանալիորեն հենց «Սուսերով պարը» ինչ-որ կերպ ստվերեց դրանք։ Խաչատրյանի համար տհաճ էր, որ իրեն սկսեցին ճանաչել հենց այս աշխատանքով, անգամ զղջացել է, որ գրել է այն։



Խաչատրյանի փառքը շատ արագ տարածվեց օվկիանոսից այն կողմ։ 1948 թվականին «Սուսերով պարը» դարձավ հիթ ԱՄՆ-ում։ Այն հանրաճանաչության այնպիսի բարձունքների հասավ, որ Newsweek ամսագիրը առաջարկեց 1948 թվականն անվանել «Խաչատրյանի տարի ԱՄՆ-ում»։ Այնուհետև «Սուսերով պարի» միանգամից երեք տարբերակ՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Օսկար Լևանտի կատարմամբ, հայտնվեցին Billboard դասական երաժշտության հիթ շքերթի առաջին հորիզոնականում և հայտնվեցին ամենամյա բեսթսելլերների ցանկում։ «Սուսերով պարը» Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ձայնագրությունն էր, որը վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով:

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար