Ներքին Խոսք Մշակույթ 3 տարի առաջ - 23:10 29-04-2023

Պարը ուրիշ աշխարհ է, արդեն 55 տարի է` բեմում եմ․ Սոֆի Դևոյան


Ապրիլի 28-ը պարի միջազգային օրն է։ Oragir.News-ը զրուցեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց, «Պարի և հոգու թատրոն»-ի հիմնադիր-ղեկավար Սոֆի Դևոյանի հետ։

«Արդեն 55 տարի է՝ բեմում եմ։ Եվ նա, ով զբաղվում է պարով, պետք է շատ զարգացած ու կիրթ լինի, որ կարողանա այն, ինչ ներկայացնում է հանրությանը, ներկայացնի գեղեցիկ։

Եթե դուք իմ 3 տարեկան սաներին հարցնեք, թե ով է Լեոնարդո դա Վինչին, նրանք գիտեն, կպատասխանեն, քանի որ բացի պարից մենք երեխաներին ամեն ինչ ենք դասավանդում»,- ասաց Դևոյանը։

Նրա խոսքով՝ իր բոլոր հայկական բեմադրություններն ունեն նորօրյա շունչ․ «Ես հիշում եմ՝ 1996 թվականին, երբ «Կոմիտասը» բեմադրեցի, մասնակցում էին 250 երեխա։ Ես ամուսնուս խնդրեցի, որ «Կոմիտասը» ավելի ժամանակակից գործիքավորի, իսկ այն ժամանակ այդպիսի բան դեռ ոչ ոք չէր անում։ Նա շատ նուրբ մոտեցավ «Կոմիտասին»։ Ես դա արեցի, քանի որ այդ ժամանակ 3 տարեկանին օրիգինալ տարբերակն ընկալելը դժվար կլիներ։ Ես նրանց ավելի մեծ տարիքում «Կոմիտասի» օրիգինալ տարբերակին անպայման ծանոթացնում եմ»։

Դևոյանը շեշտեց՝ ժամանակի հետ պետք է նաև պարերում զգացվի նորի շունչը․ «Հիմա ժամանակն այնպիսին է, որ պետք է բեմադրես պարեր, որոնք ոչ թե լինեն միայն հայկական, այլև ժամանակակից, որովհետև այդպես պահանջում է ժամանակը։ Պարը պետք է սիրել։ Ինձ համար շատ կարևոր է այն, որ իմ 3 տարեկան սաներն էլ են սիրում այն բեմադրությունները, որոնք ինքս եմ ստեղծում։ Իմ պարերում իմ հոգու գույներն են, իմ քաղաքը որտեղ ապրում ու ստեղծագործում եմ, իմ արվեստում այդ ամենը կա»։

Արտիստը նշեց, որ պատրաստվում է նշել «Պարի և հոգու թատրոն»-ի ծնունդը․ «Այս տարի լրանում է 31-ամյակը, սակայն 30-ը չէինք նշել, և այս տարի որոշել ենք մեծ շուքով այն նշել։ Ես միայնակ արդեն 30 տարի է՝ պահում եմ սեփական կոլեկտիվը, իմ «Պարի և հոգու թատրոնը», դա հեշտ չէ։ Ես հիմնել եմ 16 պարի դպրոց։ Պարը դա ուրիշ աշխարհ է»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի