Մամուլ 3 տարի առաջ - 08:55 29-04-2023

Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախից հուսահատ լուրեր ենք ստանում, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցություններն արդյունք չեն տալիս՝ Հակարի կամրջին տեղադրված անցակետը հեռացնելու հարցում։ Կիրակի օրը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին անցակետ էին տեղադրել, երեկվանից՝ նաեւ հատուկ խցիկ, որտեղ պետք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպես արցախցիներն են ասում, 21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպված են լինելու անցնել։

Արցախից ասում են, որ ռուսական կողմին չի հաջողվում հասնել նրան, որ անցակետի փոխարեն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն, որոնց վերահսկողությունն իրականացվի ռուսների կողմից, իսկ ադրբեջանցիներն առցանց հետեւեն։ Սա ստեղծված իրավիճակում միակ ընդունելի կոմպրոմիսը կլիներ։

Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել, որ կարող են ընդառաջել՝ անցակետում որոշակի՝ ոչ էական գործառույթներ թույլ տալ, որ իրականացնեն ռուս խաղաղապահները։ Ի դեպ, չորս ամսից ավելի Լաչինի միջանցքը փակ պահող ֆեյք բնապահպանները երեկ դադարեցրին իրենց ակցիան՝ ապացուցելով, որ այն ոչ մի կապ չուներ էկոլոգիայի հետ, նպատակն անցակետի տեղադրումն էր ու Արցախը Հայաստանից կտրելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի