Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:23 28-04-2023

Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակել են քաղաքացու ուղղությամբ

Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները