Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:26 27-04-2023

Պետության ծախսերն աճել են. գործադիրը հաստատեց 2022թ․ պետբյուջեի կատարողականը և կներկայացնի ԱԺ դատին մինչև մայիսի 1-ը

2022թ–ին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022թ․ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները, որոնց արդյունքում նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2022թ–ին ՀՀ–ում արձանագրվել է 12.6 տոկոսանոց աճ։

«Չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցության հետևանքով մարտ ամսին տնտեսության ակտիվության որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխվելու արդյունքում տնտեսական աճի տեմպերը կտրուկ ավելացան, հատկապես ծառայությունների ոլորտում»,– ասաց նախարարը։

2022թ․ պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` 27.4 և 21.4 տոկոս, ունեցել են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի ու պաշտպանության նախարարությունները։

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022թ․ պետական բյուջեի պակասուրդը պլանավորված ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոսի փոխարեն կազմել է 2.1 տոկոս։ Ընդ որում` եթե 2021-ին բյուջեի պակասուրդը լրացվել էր հիմնականում արտաքին աղբյուրներից, ապա 2022-ին այն ամբողջությամբ լրացվել է ներքին միջոցներով։
«Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն»,- ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, որ կառավարության պարտքը 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն ԱՄՆ դոլար։

Կառավարությունը հաստատեց 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որը մինչև մայիսի 1-ը կներկայացվի Ազգային ժողովի դատին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան