Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 27-04-2023

ՊՆ-ն 11 մլն 735 հազար դրամի ժամացույց է գնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարությունը ապրիլի 13-ին պայմանագիր է ստորագրել «Էյ դաբլյու այ գրուպ» ՍՊԸ-ի հետ եւ գնել խորհրդանշական նվերներ, ավելի կոնկրետ՝ AWI ապրանքանիշի ժամացույցներ, որոնց ընդհանուր գինը կազմում է 11 մլն 735 հազար դրամ։ Այդ գումարով պաշտպանական գերատեսչությունը գնել է տարբեր արժողության 713 հատ ժամացույց, որի թվում են 9 հազար դրամից մինչեւ 68-75 հազար դրամանոց ժամացույցներ։

Ի դեպ, գնումը ՊՆ-ն կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Այս ընկերության արտադրած ժամացույցներն է կրում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին` այստեղից պատվիրում եւ գնում են ժամացույցներ` նվիրելու նպատակով, որպես վարչապետի կողմից անվանական նվերներ: Այսինքն՝ ընկերությունն իշխանությունների կողմից լայն աջակցություն ունի ու արտոնյալ կարգավիճակ։

AWI ընկերությունը հիմնադրվել է 2001թ., սփյուռքահայ գործարար, բարերար, ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանի կողմից, ով Արցախբանկի տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական հայտնի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան