Ներքին 3 տարի առաջ - 15:44 26-04-2023

Օնլայն կազինոն հո ազգային հերոս չէ՞, որ տարածումը սահմանափակվի

«Ֆեյսբուք» սոցիալական հարթակի հայաստանյան տիրույթում արդեն տևական ժամանակ է հայտնվել է նոր ինտերտետ խաղատան գովազդ։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու համար, թե որքանով է կազմակերպության գործունեությունն օրինական և արդյոք կազմակերպության գործունեության առնչությամբ վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք 2 գերատեսչություններից ստացված հարցման պատասխանը։

Գլխավոր դատախազությունը պատասխանել էր, որ ինտերներտ կազինոյի գովազդի կապակցությամբ ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ չի նախաձեռնվել։

«ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարությունում հարցմամբ նշված կազմակերպության գործունեության օրինականության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»։

Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ մեր բարձրացված հարցն ուսումնասիրում են։

«Մասնավորապես, համապատասխան աշխատանքներ են տարվում պարզելու տվյալ դեպքում «Գովազգի մասին» ՀՀ օրենքի իմաստով, որ ընկերություններ են հանդիսանում գովազդատու և գովազդակիր և արդյո՞ք կիրառելի են վերջիններիս նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները։ Գրությամբ բարձրացված հարցերի պատասխանները կարող են տրամադրվել վերը նշված աշխատանքների ավարտից հետո, ինչի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի»։

Ստացվում է, որ գերատեսչություններից որևէ մեկը մեր հարցին, թե որքանով է ինտերնետ կազինոյի գործունեությունն օրինական՝ պարզապես չեն պատասխանել, ինչից կարելի է ենթադրել, որ սոցիալական հարթակում հայտնվել է նոր՝ չգրանցված բուքմեյքեր, որի գործունեությունն իրականում որևէ իրավապահ մարմնի չի անհանգստացնում։

Կարելի է ենթադրել, որ նոր կազինոյի տերը կապ ունի իշխանության հետ, քանի որ ոչ մի կոշտ դրսևորման չի հանդիպում և ազատ գործունեություն է ծավալում։




Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»