Ներքին 3 տարի առաջ - 10:42 26-04-2023

Այս կոմիզմի կողքին կա նաև տրագիզմ․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես իհարկե հասկանում եմ, որ քպ-ական քարոզչամեքենան պետք է սևացներ հասցեատիրոջ ճակատին «նիկոլ-դավաճան» գոչած անձին էլ՝ Սամվելին էլ, նրան ապօրինաբար ձերբակալելու փաստը բարձրաձայնողին էլ՝ ինձ էլ։ Բայց, հավատացնում եմ ձեզ, ինձ համար լիակատար անակնկալ էր, որ այդ «սուրբ» գործին լծված մի «մտքի գիգանտ» կպնդի, որ «նիկոլ-դավաճան» գոչել չի կարելի, քանի որ [ուշադրություն!!!] դրա փոխարեն պետք էր գնալ ոստիկանություն, հաղորդում տալ հանցագործության մասին ու սպասել արդյունքներին։
Էնքան կոմիզմ կա նորահայտ այս տեսության մեջ, որ է՛լ չասած։ Օրինակ՝ կարելի է պատկերացնել այն ծանր պահը, երբ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսն ասում է՝ ձեզնից մեկն ինձ դավաճանելու է. եթե Քրիստոսի աշակերտներից մեկը «մտքի գիգանտ» լիներ, ապա պիտի Ուսուցչին հորդորեր անմիջապես գնալ ոստիկանություն և գրել հանցագործության մասին հաղորդում (տվյալ դեպքում՝ երևի Պրոկուրատորի գրասենյակ)։

Կարելի է պատկերացնել նաև հետևյալ ընտանեկան դրաման.
Կին - Ինչու՞ ես էսինչի հետ քաշ գալիս, ա՛յ դավաճան։
Ամուսին - Եթե ինձ համարում ես դավաճան, ապա գնա քաղմաս ու հաղորդում տուր հանցագործության մասին։

Այս կոմիզմի կողքին կա նաև տրագիզմ։ Հիշեցի Վարդգես Գասպարի անունով արտիստին, որն իր դերերը հիմնականում խաղում էր հորիզոնական դիրքով: Սակայն եթե միզանսցենան ենթադրում էր նրա էքսպրեսիվ մոնոլոգը ոստիկանության որևէ ծառայողի դիմաց, ապա Գասպարին ընդունում էր Օթելլոյի կեցվածք ու ղողանջուն ձայնի ողջ ուժով բղավում էր «ՀԱՆՑԱԳՈՈ՜ՐԾ», «ՍՐԻԿԱ՜»։

Պատկերացնու՞մ եք՝ այդ ժամանակ հայտնվեր մի պրոիշխանական «մտքի գիգանտ» ու Գասպարուն «ուղարկեր» ոստիկանություն՝ հաղորդում տալու։ Բզիկ-բզիկ կլինե»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից