Ներքին 3 տարի առաջ - 23:43 25-04-2023

Լոզանի 100-ամյակին ընդառաջ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ խորհրդակցություններ են տեղի ունեցել

Լոզանի 100-ամյակին ընդառաջ Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ խորհրդակցություններ են տեղի ունեցել Անթիլիասում: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Խաչիկ Պապիկեան Հրատարակչական Հիմնադրամ»ի յանձնախումբին նախաձեռնութեամբ, Կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ, 22-24 Ապրիլ 2023-ին տեղի ունեցան խորհրդակցական նիստեր՝ յատկացուած «Լոզանի 100-ամեակին Ընդառաջ» թեմային։

Տարեսկիզբին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ կայացած հերթական նիստերու ընթացքին ընդգծուած էր անհրաժեշտութիւնը Լոզանի պայմանագրին 100-ամեակին ընդառաջ նախապատրաստուելու՝ հիմնական երկու ուղղութիւն նկատի ունենալով.- առաջին, գտնել իրաւական այն ուղիները, որոնք Սեւր-Լոզան յարաբերակցութեամբ խնդրոյ առարկայ չեն դարձներ հայութեան պատմական իրաւունքները. երկրորդ, ազգային փոքրամասնութիւններու իրաւունքներու պահպանման առումով լուսարձակի տակ կը բերեն Թուրքիոյ ստանձնած պարտաւորութիւնները։

Այս խորհրդակցական նիստերուն հրաւիրուած էին Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի (Գ.Ա.Ա.) պատմութեան հիմնարկի տնօրէն փրոֆ․ Աշոտ Մելքոնեան (յանձնախումբի անդամ), Գ.Ա.Ա.ի արեւելագիտութեան հիմնարկի տնօրէնի խորհրդական, ակադեմիկոս փրոֆ․ Ռուբէն Սաֆրաստեան, Գ.Ա.Ա. պատմութեան հիմնարկի Հայոց Ցեղասպանութեան եւ հայկական հարցի բաժնի վարիչ դոկտ․ Արմէն Մարուքեան, միջազգային օրէնքի մասնագէտ եւ Սիսի պատմական Կաթողիկոսարանի դատի թղթածրարի պատասխանատու դոկտ․ Նորա Պայրագտարեան-Գապագեան, պատմաբան Երուանդ Փամպուքեան (յանձնախումբի ատենապետ), յանձնախումբի անդամներ՝ Կիրօ Մանոյեան, Շահան Գանտահարեան եւ Կաթողիկոսութեան հիմնադրամներու յանձնախումբերու քարտուղար-գործավար Ահարոն Շխրտըմեան։

Նկատի ունենալով հարցին քաղաքական ուղղուածութիւնն ու ներկայացուցած այժմէական նշանակութիւնը, ինչպէս նաեւ համահայկական օրակարգի բնոյթը, Վեհափառ Հայրապետին հրաւէրով նիստերուն նաեւ մասնակցեցան հայ քաղաքական կուսակցութիւններու բարձրագոյն մարմիններու ներկայացուցիչները՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.) Կեդրոնական Վարչութեան անդամ Ալեքսան Քէօշկէրեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) Կեդրոնական Վարչութեան անդամ տոքթ. Աւետիս Տագէսեան։

Եռօրեայ նիստերու ընթացքին ներկայացուեցան մասնագիտական զեկուցումներ՝ պատմական, իրաւական եւ քաղաքական ուղղութիւններով։ Պատմաբաններու, իրաւաբաններու եւ Սփիւռքի հայ քաղաքական-հասարակական գործիչներու այս համատեղ քննարկումը նպաստեց առաջադրուած թեմայի արծարծման նախապատրաստական փուլի կայացման։

Մասնակիցները յատկապէս շեշտեցին, որ ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, համազգային առումով, խիստ անհրաժեշտ են նման նախաձեռնութիւններ, որոնք կը համախմբեն հայ գիտական եւ քաղաքական միտքի ներկայացուցիչները համատեղ քննարկեու պատմական ենթահող ունեցող եւ տարածաշրջանին մէջ արձանագրուող իրադարձութիւններն ու անոնց հաւանական հետեւանքները, թէ՛ հարաւային Կովկասի եւ թէ՛ Միջին Արեւելքի մէջ։

Նորին Ս. Օծութիւնը իր խոր գոհունակութիւնը յայտնեց համախմբան երեւոյթին, միասնաբար խնդիրները քննարկելու պատրաստակամութեան եւ մանաւանդ իւրաքանչիւր ոլորտի տեսանկիւնէն խորքային ու որակեալ զեկուցումներուն, խորհրդակցութիւններուն եւ անոնցմէ բխած առաջարկներուն համար։

Համակողմանիօրէն անհրաժեշտ նկատուեցաւ նման ձեւաչափով խորհրդակցական հանդիպումները շարունակել»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»