Մամուլ 3 տարի առաջ - 08:31 25-04-2023

Որքան գումար է ծախսվում «Վարչապետի գավաթ» մրցաշարի վրա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 2-ին անցկացվել է Նիկոլ Փաշինյանի հորինած հերթական միջոցառումը՝ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցաշարի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այն ևս, ինչպես «Քաղաքացու օրն» ու «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, անցկացվում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, և իրենից ներկայացնում է մի շարք մարզաձևերում՝ սեղանի թենիս, լող, կրոսավազք և այլն, սիրողական մրցումներ։

Ժամանակին սպորտային աշխարհի ներկայացուցիչները պնդել են, որ այս մրցումներից յուրաքանչյուրը կոչվի տվյալ սպորտաձեւում հաջողությունների հասած սպորտսմենների անունով, սակայն Նիկոլ Փաշինյանը առարկել է` սրանում տեսնելով իր համար լավ գովազդ: Եւ դրանից հետո, գրեթե ամեն ամիս, նման մրցաշարեր են անցկացվում` «Վարչապետի գավաթ» անվան տակ` տարբեր սպորտաձեւերի սիրողական մրցումներ կազմակերպելով: Դրանց վրա պետական բյուջեից բավականին միջոցներ են ծախսվում:

Ապրիլի 2-ին, օրինակ, անցկացվել է սեղանի թենիսի մրցաշարը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը 24 մլն դրամ է ծախսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին