Ներքին 3 տարի առաջ - 18:11 24-04-2023

Եղեռնից 108 տարի անց կրկին ականատեսն ենք հերթական ցեղասպանության ու էթնիկ զտման փորձերի․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 108 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կուսակցությունը նաև տարածել է ուղերձ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է․

«Ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։

108 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված հանցագործության նկատմամբ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ ծնեցին։ Հայոց Մեծ Եղեռնից 108 տարի անց կրկին ականատեսն ենք հերթական ցեղասպանության ու էթնիկ զտման բացահայտ փորձերի, ինչը թե՛ 1915 թվականի, և թե՛ այլ ցեղասպանությունների չդատապարտման ու իրերն իրենց անուններով չկոչելու արդյունք է։

Հայատյաց Թուրքիան այսօր էլ իր անվերապահ աջակցությունն ու անմիջական մասնակցությունն է ցուցաբերում ոչ պակաս ցեղասպան Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։

Եվ դա տեղի է ունենում «խաղաղության դարաշրջանում», որի մասին քարոզողներն առնվազն պետք է վերանայեն թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակներն ու մեկընդմիշտ արձանագրեն՝ ոճրագործությունները ներում չունեն, ներվելու դեպքում՝ կրկնվում են։

Բայց ինչպես և մեկ դար առաջ, այսօր էլ հայ ժողովրդի՝ իր հողում ապրելու կամքն անբեկանելի է։ Եվ հենց այդ կամքն ու ցանկությունը պետք է լինեն նոր ցեղասպանությունների կանխարգելման հիմքը, միջոցն ու ուղին. Հայաստանն ու Արցախն այսօր պետք է հզորանան առավել, քան երբևէ։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր հողին ու մեր արժեքներին։

Հավերժ ոգեկոչում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին