Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:29 24-04-2023

Մարդակեր պետության անձնագիրը․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱՐԴԱԿԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վերջերս շատ են օգտագործում «պետություն» բառը։ Ամեն ինչ կապում են հանուն «պետության» ու «պետականության պահպանման» բառերի ու բառակապակցությունների հետ։ Ոչինչ չասող ու ոչինչ չարդարացնող մտքեր․․․

Ոչ, նրանք երբեք չեն խոստովանի, որ ընդամենը համակարգային կոռուպցիայի վրա կառուցված և դրա ծանրության տակ կքված երկրում կարող էին իշխանության բերվել։

Իսկ մեր երկիրը վաղուց վերածվել է կաննիբալ, ասել կուզի՝ մարդակեր երկրի։ Միայն մարդակեր երկրի ծննդատներում կարող են անպատիժ նորածիններ վաճառել, այդ երկրում իրավապահ մարմինները կարող են զբաղվել մարդավաճառությամբ՝ հայ աղջիկներին երիտթուրքերի օրինակով սեռական շահագործման տանելով ու դրամ վաստակելով։

Մարդակեր պետության մեջ է հնարավոր պատերազմի ու ինքնաոչնչացման տանել մի ողջ սերունդ ու մի հատ էլ արդարանալ ու մեղավորներ փնտրել՝ կաննիբալներին հատուկ ոճով։

Մարդակեր երկրում միայն պաշտպանության նախարար եղած անձը իր բանակի պարտությունից հետո միլիոնավոր դոլարներ արժեցող տուն է գնում, որ սեփական հայրենիքից դուրս նոր կյանք կառուցի․․․
Մարդակեր երկրում է հնարավոր ցեղասպանության թանգարանի տնօրենին սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով, միայն այն բանի համար, որ վերջինս հրաժարվել էր գումար վաստակել թանգարանային նոր ցուցադրություն պատրաստելու ժամանակ՝ որպես հարգանքի նշան զոհերի ու վերապրողների հիշատակին։

Մարդակեր երկրում կարող են ցեղասպանութան թանգարանի տնօրեն նշանակել մի անողնաշար կամակատարի, որպեսզի պարտակի մարդակերներին բնորոշ հանցագործությունների ու նախճիրների հետքերը․․․

Այսօրվա լուսանկարում Նիկոլ Փաշինյանի թիկունքում կանգնած երկու անձինք կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանում մի շարք անօրինականություններ կատարելու և հանցագործությունների հետքեր մաքրելու մեջ․․․

Այս շարքն անվերջ է․․․
Այսօր ապրիլի 24-ն է, ողբում ու սգում ենք Մեծ Եղեռնի նահատակների համար․․․»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ