Ներքին 3 տարի առաջ - 10:21 24-04-2023

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է․ քաղաքացիները պահանջում են բացել ճանապարհը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է։

Ոստիկանության աշխտակիցները փակել են քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այցելել:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խստացված ռեժիմով են աշխատում ՊՊԾ աշխատակիցները:

Հարյուրավոր մարդկանց ժամերով սպասեցնում են, որպեսզի իշխանավորներն իրենց հարգանքի տուրքը մատուցեն, դուրս գան հուշահամալիրից, հետո նոր թույլ տան մուտք գործել քաղաքացիներին։

Oragir.News-ի տվյալներով՝ վիճաբանություն սկսվեց, քաղաքացիները պահանջում էին ոստիկաններից, որ բացեն ճանապարհը և թույլ տան իրենց բարձրանալ հուշահամալիր։

Անձրև է սկսվել, քաղաքացիները դժգոհում են և խնդրում են ոսիկաններից իրենց թույլ տալ մտնել և սպասել ծառերի տակ։

MediaHub-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափում է անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից