Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 22:07 23-04-2023

Պիտի պատրաստ լինենք ՀՀ-ին տրամադրել միջոցներ՝ իր ինքնիշխան տարածքը պահպանելու․ ֆրանսիացի սենատոր

Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Վանդեի սենատոր, հանրապետականների խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն Սյունիքի Տեղ գյուղում։

Այսօր նրա գլխավորած պատվիրակությունը Տեղ գյուղում էր՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Ֆրանսիացի պաշտոնյաները անընդունելի են համարել Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

«Վերադառնալով Ֆրանսիա՝ մենք առաջնահերթ մեր ազդեցությունը պիտի գործենք և՛ Ֆրանսիայի նախագահի մակարդակով, և՛ Ֆրանսիայի կառավարության մակարդակով։ Այս անգամ մենք դիմելու ենք պատժամիջոցների կիրառման պահանջով, որովհետև մենք չենք հասկանում, թե ինչու կարելի է զանազանել Ռուսաստանի և Ուկրաինայի իրավիճակը, որտեղ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, որը ոտնձգություններ է կատարել Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ, նույն պատժամիջոցները այսօր չեն կիրառվում Ադրբեջանի նկատմամբ», - ասել է նա։

Ֆրանսիացի պաշտոնյան կարևորել է Արցախը Հայաստանին կապող միակ՝ Բերձորի միջանցքը բացելու անհրաժեշտությունը։

«Միջազգային հանրությունը պետք է պատշաճ ձևով արձագանքի Արցախում և Հայաստանի սուվերեն տարածքում տեղի ունեցող իրադարձություններին։

Պետք է Հայաստանում տեղակայվեն խաղաղապահ միջանցիկ զորքեր, որովհետև Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն, որովհետև Ադրբեջանը պետք է հասկանա, որ այստեղ իր դեմ լինելու է ուժային դիմադրություն, միայն այդ պարագայում հնարավոր կլինի երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հայաստանում և Արցախում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի