Ներքին Խոսք 3 տարի առաջ - 20:37 23-04-2023

Ճանապարհի վրա անցակետ սարքելու կռիվ է. թուրքը գալիս, դրոշը տնկում է, հետո ասում են՝ հանի, կհանի՞

Արավուս գյուղի նախկին գյուղապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Դե, մալադեց, որ Ղուլունցը մտածում է, որ նույն սպառնալիքը, ինչը արցախցուն է սպառնում, նույնը սպառնում է Տեղի ու Կոռնիձորի ժողովրդին։ Ոչ մի բանակցություն էլ չի լինելու, որ ադրբեջանցին դրոշը տնկում ա, հետո գալու ա, տանի՞։ Զենքի ուժով պետք ա հետ շպրտել, ուրիշ տարբերակ չկա։

Էտ ովա ասել, որ բանակցություններ են անում, ոչ մի բանակցություն էլ չկա, տենց բան չկա։ Ես ասել եմ, ասում եմ ու ասելու եմ՝ հիմա բաժակը երբ որ լցվի, արդեն լցվում ա չնայած, լցվել ա, մեր ղեկավարությունը պետք է մտածի՝ սրանց հետ շպրտելու մասին։

Մենք հաղթանակած, խելոք բանակ ունենք, բանակի կողքին թող կանգնեն, հետ շպրտենք, անցակետի, Սյունիքի ու միջանցքի, երկու ճանապարհի համար են այս ամենն անում։ Ինչ որ խոստացել են մեր վերևներին։ Իրենք ասում են՝ Արցախն Ադրբեջան ա, Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան ա, ճանապարհ տանք Երասխով, էտ ովա թույլ տալիս, որ դու ճանապարհ տաս»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը