Արտաքին 3 տարի առաջ - 19:30 22-04-2023

Սպառազինության անբավարարության պատճառով ուկրաինական հակահարձակումը հետաձգվել է

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովան հայտարարել է, որ ուկրաինական ուժերը մտադիր էին հակահարձակում սկսել ապրիլին, սակայն սպառազինությունների անբավարարության պատճառով այն անորոշ ժամկետով հետաձգվել է։ Այս մասին Ուստինովան ասել է Foreign Policy պարբերականին տված հարցազրույցում։

Պատգամավորը շեշտել է, որ «ԱՄՆ-ի ռազմական օգնությունը փշրանքներով է գալիս, իսկ Բայդենի վարչակազմի ֆինանսավորումը մոտենում է ավարտին»։

Միևնույն ժամանակ ուկրաինական զինված ուժերի անանուն աղբյուրը նշել է, որ իրենք ցանկանում են զենք ստանալ հիմա, սակայն ներկա իրավիճակում դա անհնար է։ «Ինքնաթիռները, իհարկե, պետք են, բայց դա առաջիկա ամիսների հարց չէ»,- ասել է նա։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն ապրիլի սկզբին ասել էր, որ Ուկրաինայի հակահարձակումը կարող է սկսվել ամռանը։ Ավելի ուշ նա նշել էր, որ հակահարձակումը կսկսվի «մոտ ժամանակներում»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ուկրաինական հակահարձակումը նախատեսված էր ապրիլի 30-ին, սակայն այն ներկայումս հետաձգվել է։ Օրերս Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն արդեն ճակատի որոշ հատվածներում հակահարձակողական գործողություններ են իրականացնում։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են