Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 23:21 21-04-2023

Ակնհայտ է, որ մոտենում ենք Արցախի հանձնման ավարտական փուլին. գեներալ Համբարձումյան

«Րոպե առաջ փորձում ենք վերականգնել դաշտային հրամանատարների խորհուրդը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատրիոտ դաշինք» ռազմահայրենասիրական կազմակերպությունների միության նախագահ, գեներալ Աշոտ Համբարձումյանը։

Աշոտ Համբարձումյանը վստահեցնում է, որ համախմբման դեպքում մենք կկարողանանք հաղթել և պահպանել մեր պետականությունը։

«Օր առաջ պետք է հեռացվեն այս իշխանությունները։ Ակնհայտ է, որ մոտենում ենք Արցախի հանձնման ավարտական փուլին։ Արդեն իսկ կասկածի տակ է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղիկ խոնարհելու մեր հնարավորությունը․ կազմակերպում են բոլոր խոչընդոտները»,-հայտարարում է։

Աշոտ Համբարձումյանը անդրադարձավ նաև Ալիևի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի դրոշը շուտով ծածանվելու է Երևանում։

«Ստացվում է, որ Ալիևն ասում ու անում է, որովհետև մեր երկրի ներսում աջակիցներ ունի։ Մի բան պարզ է՝ եթե չսթափվենք, մտնում ենք կապիտուլյացիայի վերջնական փուլ։ Պետք է օր առաջ դրա դեմը առնենք։ Ես արդեն իսկ դիմել եմ դաշտային հրամանատարներին, ազատամարտիկներին, հասարակական տարբեր կազմակերպությունների․ բոլորն էլ կիսում են մտահոգությունս, և որպես միակ ճանապարհ, տեսնում են իշխանափոխությունը՝ ազգային համաձայնությամբ կառավարության ձևավորումը»։

Գեներալ Համբարձումյանը ասում է, որ հայրենիքի համար շատ հայեր պատրաստ են պայքարի, ու ամեն մեկն իր չափով ու իր ուժերի չափով․ «Իշխանությունները հայտարարում են՝ իբր ռեսուրս չունենք։ Սրա հիման վրա էլ թույլ չեն տալիս կրակել, բայց իրականում ռեսուրս ունենք։ Մեր վիլայեթում գտնվելը միևնույն մահն է։ Ավելի լավ է՝ զոհվենք ճակատամարտում։ Այս անկախությունը էժան չենք ձեռք բերել․ մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, իսկ իրենք նվեր են տալիս աջ ու ձախ։ Հայտարարում է՝ իբր լեգիտիմ վարչապետ է, բայց նա չունի երկաթյա մանդատ։ Անգամ դա իրավունք չի տալիս բաժանել մեր ստեղծածը»,-ընդգծում է Աշոտ Համբարձումյանը։