Երևան +29°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:27 21-04-2023

Հայ ժողովուրդը փողոցով իշխանության գլխին հայտնվածներին պետք է ուղարկի ուղիղ փողոց

Որևէ անգամ չի եղել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների խոսքերը սինքրոն չլինեն։ Այսինքն, եթե ինչ-որ մի օր հայտարարությամբ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, ապա ա շարունակում է Ալիևը, և հակառակը։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների վերջին հայտարարություններին։

«Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մի շատ կարևոր ու վտանգավոր արտահայտություն արեց․ խոսեց խաղաղության մասին։ Իր խաղաղությունը նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Նա հավելեց՝ ասելով, որ դրանք նախանշումեն քաղաքական, դիվանագիտական կոմպրոմիսներ, և անկախ նրանից՝ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, թե ոչ՝ իրենք դա անելու են և պատասխանատվությունն էլ կրելու են։ Մի հայտարարություն էլ արեց, ասաց, որ վերահաստատում է, որ ՀՀն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա դիմաց ընդամենն ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։

Այս համատեքստում, Մետաքսե Հակոբյանը տեղին չի համարում Փաշինյանի նման հայտարարություններից հետո Ալիևի խոսքերի վրա զարմանալը և առավել ևս դրանցից նեղվելը։

«Բնականաբար, երբ պարտվողն ընդունում է իր պարտությունն ու խոսում է կոմպրոմիսի ու հանձնման մասին, ապա ցանկացած հաղթած կողմ այդպես էլ խոսելու էր, նորմալ էր։ Պետքէ նաև ուշադիր լինել այն փաստի առումով, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե գրավում է Արցախը կամ ՀՀ-ն, այլ Արցախն ու ՀՀ մի մասը հանձում են իրեն։ Եվ դա անում են ՀՀ իշխանությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսում էր 29․800 քկմ-ից և խնդրում ու ակնկալու էր Ադրբեջանից, որ ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀ Հայաստանի տարածքով՝ ինձ օրինակ հետաքրքիր է՝ մեր Տիգրանաշեն համայնքի բնակիչները գիտե՞ն, որ Նիկոլ Փաշինյանն իրենց գյուղը հանձնեց, և այդպես բազմաթիվ գյուղեր ու համայնքներ ՀՀ-ում, որոնց մասին Փաշինյանն ավելի վաղ խոսում էր որպես անկլավներ»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ Ալիևն իր խոսքով ընդամենը հայտարարց, որ ընդունում է Հայաստանի ներկա իշխանությունների կողմից արվող տարածքային այդ նվերները։ Իսկ ադրբեջանական ագրեսիան ու ահաբեկչությունն Արցախում տեսնում են ամեն օր։

«Արդեն 5-րդ ամիսն է պտտվում, երբ Արցախում ավելի քան 120․000 հայ ծայրագույն վատ վիճակում են գտնվում։ Անգամ մեր հարուստ հայերենը թույլ չի տալիս լիարժեքորեն նկարարել այստեղ տիրող իրավիճակը»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսօր էլ հայ ժողովուրդը շարունակում է ապրելի միֆերով։

«Օրինակ՝ հավատալ, որ 2018 թվականին իշխանափոխությունը ժողովուրդն է արել՝ միֆ է։ Որովհետև երբ այն տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Հայաստանի Հանրապետության հրապարակում՝ Երևանի սրտում, իրենք ոչ թե հավաքվեցին և իշխանափոխություն արեցին, այլ իրենք (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին - խմբ․) ուղղակի կարողացան ահաբեկել ԱԺ պատգամավորներին, ուղղակի ֆիզիկապես ահաբեկելով պարտադրեցին ընտրել։ Բայց այդ պրոցեսներն սկսվել էին դեռևս 2008 թվականի մարտի 1-ից։ Դա արդեն իսկ տրամաբանական ավարտն է, երբ ժողովրդի այս իշխանություններն օգտագործեցին՝ մեկ անգամ։ Ցավով եմ նշում օգտագործել բառը, որովհետև այստեղ այստեղ կան այնպիս ուժեր, որոնք կարողանում են օգտագործել ժողովրդին, և նրանք հասան իրենց նպատակին»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ այսօր ժողովուրդը կարող է ընդամենը մեկ բան անել՝ փողոցով հայտնվածներին ուղարկել ուղիղ փողոց։ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այդպիսի գործողությունն ընդդիմության կողմից իրականացնելը շատ ավելի բարդ կլինի, քան միահամուռ ոտքի կանգնած ժողովրդի պահանջի դեպքում։