Ներքին 3 տարի առաջ - 09:42 20-04-2023

Տխուր պատմություն՝ Փաշինյանի արժանապատվության, Մեղրիի մաքսակետի ու եռագույնի մասին


Oragir.News-ի տեղեկություններով՝ Մեղրիի մաքսակետում ծածանվող ՀՀ դրոշն արդեն 15 օր է, ինչ պատռված է՝ գտնվելով բոլոր ծառայողների աչքի առաջ։



Հետաքրիր է՝ ո՞ւմ են սպասում՝ վարչապետի այցի՞ն, հերթական նկատողությա՞նը, որ դրոշն արդեն «ձևական» փոխարինեն նորով, թե 15 օրվա մեջ գլուխ բարձրացնելու և պատռված դրոշը տեսնելու ժամանակ աշխատակիցներից և ոչ մեկ չէր ունեցել։

Եվ սահմանային անցակետում դրոշի հանդեպ անտարբերությունը հենց այն ժամանակ են դրսևորում, երբ բոլորովին վերջերս Կառավարությունը հերթական օրինագիծն էր ներկայացրել հանրությանը, ապա ընդունել այն, որով Հայաստանի դրոշը կարող է դառնալ քաղաքացիներին տուգանելու պատճառ։

Եթե, օրինակ, տան պատշգամբում կամ ավտոմեքենայում ծածանվող եռագույնը, ոստիկանների գնահատմամբ, լինի ոչ ամբողջական, կեղտոտ կամ գունաթափված ու պատռված, ապա քաղաքացին կարող է տուգանվել։

Կտուգանվն նաև պաշտոնյաները՝ ավելի մեծ տուգանքներ վճարելով։ Նախագծի նպատակն, ըստ կառավարության, դրոշի արժևորումն ու դրա նկատմամբ հարգանքի ձևավորումն է։



Ամենևին էլ գաղտնիք չէ, որ վարչապետի կողմից տրված հանձնարարությունները, ստացված տպավորությունների համաձայն, կատարվում են միայն նրա ներկայությամբ, իսկ եթե տեղում չէ՝ ոչինչ արդեն էական չէ։ Եվ որքան էլ կառավարության նիստին վարչապետը հորդորում էր հարգանքով վերաբերվել դրոշին, փաստ է՝ քանի դեռ այդ տարածքով չի անցել, դրոշի «որպիսությունը» չի հետաքրքրում ոչ ոքի։

Հավանաբար շատերը կհիշեն Փաշինյանի՝ Նորագավիթի ավտոմաքսատան շրջայցը, որի ժամանակ վարչապետին նախ դուր չէր եկել աշխատողի կեցվածքը, իսկ աշխատասենյակներից մեկում նրա աչքից չէր վրիպել եռագույնը. պատվանդանը՝ ցածր, իսկ դրոշը՝ կեղտոտ վիճակում։

Փաշինյանը շատ կտրուկ էր արձագանքել՝ հրահանգելով աշխատանքից ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այդ սենյակում։ Եվ հրահանգը վարչապետի կողմից արվել էր այն դեպքում, երբ գործադիրի ղեկավարը ծառայության աշխատակիցներին հեռացնելու կարգադրության անելու իրավունք չուներ։

Երևի թե կարելի էր Նիկոլ Փաշինյանին աշխատանքից ազատել, բայց նրան, ով կարող է դա անել, հայկական դրոշը բնավ չի հուզում։


շ

Նշենք, որ ՊԵԿ-ի արձագանքը չուշացավ։ ՊԵԿ-ից Oragir.News-ին հայտնում են, որ Մեղրիի մաքսակետում ծածանվող ՀՀ դրոշը հաճախ է պատռվում և վերջին անգամ փոխվել է երեկ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»