Ներքին 3 տարի առաջ - 22:16 19-04-2023

Հող հանձնողին չի կարելի հանձնել հողին, մեր հողը դրանց հոտած մարմիններով չի կարելի թունավորել․ Արշակ Զաքարյան

«Ելքը անպայման տեսնում եմ․ թմբիրի մեջ է ազգը, և շատ-շատերը իմքայլականներից են, ովքեր, մխրճվելով, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտ, տարբեր միջոցներով, տարբեր միկրոֆոններով․ նկատի ունեմ մարդկանց, ովքեր իրենց շուրջ խմբակներ են հավաքում և ունեն մեկ նպատակ՝ մեկ հային մյուսի հետ կռվացնելը։ Սրա արդյունքում էլ համախմբումը չի ստացվում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը։

Նա նկատում է, որ ազգը փրկող գաղափարի շուրջ պետք է հավաքվեն իրական հայրենասերները․ «Պետք է հնարավորինս արագ ազատվենք այս լրտեսական ցանցից և ազգային իշխանության շնորհիվ վերականգնենք մեր պետականությունը և հետզհետե ազատագրենք մեր պատմական հողերը, գոնե այնքանը, որը երեսուն տարի առաջ ազատագրվել էր»։

Արշակ Զաքարյանը խոսեց նաև Արցախի վիճակի մասին։ Ցավով խոսեց և ասաց, որ դժվարին վիճակում հայտնված արցախցին ամուր է․ «Լենինգրադի բլոկադան չի, բայց բլոկադա է։ Մարդիկ, այսպես ասած, իրենց տոկունության հաշվին դիմանում են․ արցախցիները շատ պինդ են, չեն տրտնջում։ Այնտեղ վիճակն իրականում սարսափելի է, որովհետև կա կոռուպցիա, ամեն վատ բան կա։ Կան մարդիկ, որ առիթից օգտվում են, բայց չկա տրտնջացող։ Արցախցին այն տեսակն է, որ կարողանում է տղամարդավարի դիմանալ, և այդ տոկունության և տղամարդկության հաշվին իրենք կդիմանան այնքան, մինչև ազատվեն գերությունից, որին իրենց հանձնել է այս ստոր, դավաճան իշխանությունը»,- ասում է Արշակ Զաքարյանը։

Մտավորականը անդրադարձավ նաև հայրենասերների հայտնի կարգախոսին՝ հող հանձնողին կհանձնենք հողին, ասաց․ «Հող հանձնողին չի կարելի հանձնել հողին, մեր հողը դրանց հոտած մարմիններով չի կարելի թունավորել։ Իրենք արժանավույնս կպատժվեն, և ես չեմ կասկածում, որովհետև միշտ էլ հայ ազգի մեջ ծնվում են և արդեն իսկ ծնվել են այն հայերը, որոնք լուծելու են ազգի խնդիրը և պատժելու են դավաճաններին, որոնց հայրենի հողն էլ չի ընդունի։ Նախկինում նմաններին դատ ու դատաստանից հետո քառատում էին ու նետում էին հյուսիս, հարավ, արևելք, արևմտյան սահմաններից դուրս, որպեսզի նրանց հոշոտեն վայրի կենդանիները, և նույնիսկ այդ կենդանիների մարմնի միջով անցնելով՝ որպես կեղտ չհայտնվեն մեր սուրբ հողի վրա, այլ օտար հողում որպես շնագայլերի կեղտ վերանան։ Սա փոխաբերական իմաստով, բայց որ դատ ու դատաստան լինելու է, և բոլորը պատժվելու են, ես դրանում չեմ կասկածում»,-ընդգծեց Արշակ Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան