Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:09 18-04-2023

Ինձ արժե դատել, որ չեմ եկել ու ասել՝ էս խաղը պրծած ա. Փաշինյան

«5 տարի է իշխանության եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան ձեր բանակցածից»,-Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հիշեցնելով, որ գործադիրի ղեկավարը հայտարարել էր, թե բանակցություններում սկսում է իր կետից և, որ պատերազմից հետո է միայն պարզվել, որ 2019-ին բանակցությունների սեղանին փաստաթուղթ է եղել, բայց թաքցվել են բանակցային գործընթացի նրբությունները:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու ներկայիս իրողություններից:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ իր բանակցած փաստաթղթի մասին բան չի ասել, որովհետև դեռ չի հասցրել բանակցել:

«Ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին: 2019 թվականի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է և այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանն էլի այս ամբիոնից հայտնի հայտարարությունն արեց»,-պատասխանեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:


Փաշինյանը հայտարարեց, որ այսօր խոսում է այն մասին, ինչ 2019 թվականի մարտին ԼՂ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում է ասել՝ այլ տրամաբանությամբ և բառապաշարով:

«Եվ այն ժամանակ է, որ ինքնորոշման իրավունքի նկատմամբ իմ վերաբերմունքը ոչ թե փոխվել է, այլ ես կարդացել, տեսել եմ, թե դա ինչի մասին է: Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007 թվականին, այն է, որ մինչև ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել հենց ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով զրոյական կետի մասին իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նույն ելույթում 2019 թվականի մարտին հրապարակային է առաջարկել հասկանալ, թե Մադրիդյան սկզբունքներն ինչ են, թե այդ սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ էր ինքնորոշվել:

«Սրա մասին հրապարակային էլ եմ խոսել, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա է զրոյական կետը»,-ասաց գործադիրի ղեկավարը և հավելեց, որ իր սխալն այն է, որ ինքն այն ժամանակ պետք է այդ բանակցային թղթերը ցույց տար, ասեր, որ հասել են այդ կետին, տարբերակ չունեն:

«Այ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է: Այ դա իմ սխալն է»,-եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը