Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:04 18-04-2023

Եթե մի սովորական քաղաքացի թքեր Ալեն Սիմոնյանի վրա, ապա ամեն բան այլ կլիներ․ ինչո՞ւ վարույթ չհարուցվեց

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը կայքերից մեկին հարցազրուց է տվել, որտեղ նշել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել։

«Պետք է միանշանակ արձանագրեմ, որ սա նշանակում է՝ բոլոր սահմանները անցնել, սա պարզապես ցինիզմ ու սանձարձակություն է։ Նախկինում ևս եղել են անարդարության դրսևորումներ, բայց ձևական կողմը ինչ-որ առումով պահվել է ու այս աստիճանի ցինիկ դրսևորումներ չեն եղել։ Կարելի է ասել, որ ՔԿ-ն դարձել է ՔՊ-ի կից կառույց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Փաստաբանը աբսուրդային է համարում այն հանգամանքը, որ նույնիսկ փորձ չի կատարվել Կարեն Մկրտչյանին հարցաքննելու ու հասկանալի չէ, թե այս դեպքում միջադեպի մասին ոնց են կարծիք կազմել, ոնց են վարույթ նախաձեռնել, երբ չեն լսել մի կողմին և չգիտեն ինչ է կատարվել։

«Սա իրավական ցինիզմի և իրավական սանձարձակության վառ դրսևորում է և իշխանական պատգամավորները, իշխանական պաշտոնյաները արդեն ամեն ինչ իրենց թույլ են տալիս։

ԱԺ խոսնակը թքում է քաղաքացու վրա ու չի պատժվում։ ՔՊ պատգամավորը ամենավերջին լկտի հայհոյանքներն է տալիս ու հետո «կռուտիտ» է լինում, թե իբր ֆեյսբուքի էջը կոտրել են։

Արդեն ծաղրում են ժողովրդին և այստեղ միջազգային հանրության մոտ Հայաստանի իմիջն է ընկնում, որովհետև Հայաստանին արդեն վերաբերվում են աֆրիկյան երրորդ, չորրորդ կարգի պետության պես և եթե նախկինում նմանատիպ անգամ չնչին դրսևորում լիներ, միջազգային կառույցները վայնասուն կբարձրացնեին, բայց հիմա պասերով՝ փոխշահավետ համագործակցում է ՔՊ-ն որոշակի կառույցների հետ, դրա համար էլ լռում են, աչք են փակում»,- ասում է Սերգեյ Հարությունյանը։

Փաստաբանի խոսքով՝ տոտալ ձևով ճնշում է իրականացվում իրավական համակարգի նկատմամբ, իրավական համակարգնել էլ ստեղծված իրավիճակի շնորհիվ ինքն է արդեն ճնշում իրականացնում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ և որևէ կերպ իրավական ճանապարհով արդարության հասցնելու հնարավորություն այլևս չկա։

«Եթե սովորական քաղաքացին թքեր Ալեն Սիմոնյանի վրա, ապա ամեն բան այլ կլիներ։ Բազմաթիվ փաստեր ունեմ, թե ոնց են մարդկանց պատասխանատվության ենթարկում չարած բանի համար, միայն այն հիմքով, որ նրանք ընդդիմադիր հայացքներ ունեն։

Իրավական անզորությամբ մենք դեպի անկում ենք տանում երկիրը, որովհետև եթե մարդը իրավական առումով իրեն պաշտպանված չի զգում, ապա այլ տարբերակով է փորձում իրեն պաշտպանել»,- եզրափակեց Սերգեյ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից