Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը համացանցում գրեթե բոլորի քննարկման կիզակետում էր։ Բանն այն է, որ համացանցում նամակագրություններ են հայտնվել, թե ինչպես է Աղազարյանը հայհոյում կանանց՝ իրենց անձնական նամակ գրելով, որոնք էլ հայտնվել են համացանցում։
Դրանցից մեկը գրել է ակտիվիստ Տաթև Արցախցուն, ով
Oragir.News-ի հետ զրույցում, մանրամասներ հայտնելով, ասաց.
«Սա այլասերության, ամբարտավանության գագաթնակետն է։ Եթե նույնիսկ ես, լինելով քաղաքացի, կարող էի ինձ թույլ տալ, ոչ էթիկայի նորմերը պահպանելով, նամակագրության մեջ մտնել, նա թերևս իրավունք չունի, որովհետև ինքը նախ և առաջ խոսում է ՀՀ վարկանիշի մասին, ու խոսացողներից մեկը նման այլասերված սեռաքաղցի վարքագիծ է դրսևորում։
Անկեղծ ասած, ես չէի սպասում նման պատասխանի, որովհետև դրանից առաջ ավելի վատ կոնտեքստով նամակ էր ուղարկել ընկերներիցս մեկին, շղթան կարծես շարունակվում է, և ինքս, տեսնելով, որ երիտասարդ կնոջը նման ձևով է պատասխանել, էմոցիաներս չկարողացա զսպել ու գրել եմ.
«Չեք ամաչու՞մ, ձեր աղջկա տարիքին է», և ինձ նույնկերպ է պատասխանում, աբսուրդի ժանրից է։ Փորձելու եմ դիմել բոլոր այն ատյալններին, որտեղ իր պատժելիությունը կարող է քննարկվել, ամեն դեպքում, հույս չունեմ էթիկայի հանձնաժողովից, որովհետև իշխող կուսակցության ներկայացուցիչ է, մեծ սպասելիքներ չունեմ, բայց ամեն դեպքում անհարմարություններ կլինեն, որովհետև անպատժելիությունից ավելի վատ հանցագործություններ կլինեն։
Եթե այսօր այլասերված նամակներ է ուղարկում երիտասարդ կանանց, աղջիկներին, վաղը չգիտես, թե այլասերվածությունն ու սեռաքաղցությունն այդ ծերուկը ոնց կդրսևորվի»։
Տաթևի խոսքով՝ ինքն իսկապես նամակը ստանալուց հետո այնպիսի վատ վիճակում է եղել, որ Աղազարյանի փոխարեն ինքն է ամաչել.
«Ինձ համար իսկապես ամոթ էր, որ ես հրապարակեի դա, բայց, ամեն դեպքում, իմ մեջ ուժ եմ գտել ու երեկոյան որոշեցի, որ պետք է հրապարակեմ, որպեսզի մարդիկ իր դեմքը տեսնեն, որ թեկուզ զգուշավոր լինեն, ու ես լինեմ վերջին կինը, որ ինքն իրեն նման կերպով կդրսևորի։
Ինքն առհասարակ փոփոխման ենթակա մարդ չի, ու ուզում եմ հիշեցնել, որ երեկ՝ «Հրապարակ» օրաթերթին տված իր հարցազրույցում, ասել էր, որ իր էջը կոտրված է, և հայհոյանքներ գրողը ինքը չէ, բայց ես խիստ կասկածում եմ, որ դա ինքը չէ, որովհետև դրանից հետո Մութաֆյան Անահիտի հետ
ունեցել է երկար, ադեկվատ զրույց և դրան նորից հաջորդել է հայհոյանքը։
Եթե անգամ իր էջը կոտրել են, հիմա ինքը պետք է դիմած լիներ համապատասխան մարմինների, որովհետև իր վարկանիշը փորձել են աղավաղել, արատավորել, եթե չի դիմել, ուրեմն հենց ինքն է հայհոյանքներ գրողը։
Նա պարտավոր է դիմել, միգուցե, ադրբեջանցիներ են կոտրել, հակառակ դեպքում, ինքը պետք է պատասխան տա։
Զրուցեցինք նաև դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ, ով մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային, ասաց, որ Աղազարյանի հայհոյանքներն իրեն ուղղված չեն եղել.
«Հայհոյելուց հետո Տաթևին՝ որպես նորմալ, վախկոտ ՔՊ-ական, հայհոյեց և բլոկ արեց Տաթևին, որից հետո Տաթևը խնդրեց ինձ, որպեսզի ասեմ, որ Տաթևը դատարան է դիմելու, ու սկսեց խոսակցությունը Աղազարյանի հետ, շատ նորմալ ու հարգանքով խոսում էր ինձ հետ, ու այն, որ հայտարարում է, որ իր էջը կոտրել են, դա ամբողջովին սուտ է, քանի որ չէին կարող մարդու էջը երկու րոպեում կոտրել։
Մի խոսքով, դրանից հետո, դե, անզուսպ մարդ է, չկարողացավ զսպել իրեն ու ինձ էլ հայհոյեց։ Դասական ՔՊ-ական, Նիկոլին հարիր վարքագիծ։
Կդիմենք դատարան, բայց առաջին քայլը կլինի այն, որ կդիմեմ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի օգնեն Էթիկայի հանձնաժողով հրավիրել, ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի Աղազարյանը ներողություն խնդրի բոլոր հայ կանանցից, ում վիրավորել է, ու ոչ միայն Աղազարյանը, այլ ողջ ՔՊ-ն պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ իրենց պահվածքի համար»։
Հիշեցնենք, որ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում հայերն ամոթանք ու անգամ հայհոյանք են գրել Աղազարյանին, իսկ ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնել Աղազարյանին՝ իրենց աջակցելու համար։