Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:18 15-04-2023

Երևանում բախվել են «Hyundai Getz»-ը և «BMW COUPE»-ն․ կան տուժածներ․ shamshyan.com

Ապրիլի 14-ին, ժամը 23:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևանի Գեներալ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Getz» և «BMW COUPE» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ի․ Մ․-ն (ծնված 1983 թ․) և Ա․ Բ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները տուժածներ Հ․ Ֆ․-ին և Վ․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են համապատասխանաբար «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Ի․ Մ․-ի, Ա․ Բ․-ի և Հ․ Ֆ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Վ․ Մ․-ինը՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և շարժիչների հատվածում իրականացրել հովացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց