Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:32 14-04-2023

Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին

«Ապրելու երկիր» երկիր կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1977թ․ կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն ութ տարի է` չի աշխատում։ Այն քաղաքի համար բացառիկ ռազմավարական նշականություն ուներ․ քաղաքի երկու մասերն էր կապում իրար։ Միևնույն ժամանակ, այն նաև քաղաքի խորհրդանիշն էր։

Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ տանելը «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից է։

Եվ ահա, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի արդյունավետ աշխատանքի արդյունքում ճոպանուղու սեփականատիրոջ հետ ընթանում են ակտիվ բանակցություններ, և առաջիկայում ճոպանուղու շահագործման իրավունքը կփոխանցվի համայնքին։

Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին։ Ընդհանրապես, ճոպանուղին որպես քաղաքային տրանսպորտ, համարվում է ամենահարմարավետ և անվտանգ տրանսպորտային միջոցն ամբողջ աշխարհում»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար

Ձեզ գուցե հետաքրքրի