Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:34 14-04-2023

Փրկել շարքային ՄԻՊ-ի՞ն, թե՞ Բարոն Մյունհաուզենի արկածները

Իշխող քաղաքական մեծամասնության վստահության բարձր քվեով՝ 69 ձայնով, Անահիտ Մանասյանը ընտրվեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան։ Նա Հայաստանի 6-րդ օմբուդսմենն է եւ 3-րդ կին օմբուդսմենը։

Ի դեպ, գրեթե երեք ամիս է՝ Հայաստանը ՄԻՊ չունի, եւ մեր համաքաղաքացիները դրա ազդեցությունը ոչ մի կերպ չեն զգում իրենց մաշկի վրա ոչ թե այն պատճառով, որ իրավունքները չեն խախտվում, այլ այն պատճառով, որ Մանասյանի իրավանախորդն էլ առանձնակի չէր տոչորվում՝ մեր իրավունքները պաշտպանելով։

Շատ ավելի բարդ է Աննա Վարդապետյանի նախկին դատախազ ընկերուհու վիճակը։ Մարդ, ում շատերը պրոֆեսիոնալ իրավաբան են համարում, մասնակից եղավ մի մեծ ֆարսի եւ դրա միջոցով ընտրվեց ՄԻՊ։

Այն, ինչ տեղի ունեցավ պետաիրավական հանձնաժողովի նիստում՝ Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկման ժամանակ, առաջին հերթին պետք է թույլ չտար Անահիտ Մանասյանը։ ՔՊ-ականները իրենց այդ օրվա արարքով ապալեգիտիմացրեցին Մանասյանի հետագա ընտրությունը եւ խարխլեցին նրա հետագա գործունեության նկատմամբ հանրային վստահությունը։

Այդքանից հետո ո՞վ է հավատում, որ Մանասյանը արդար, ազնիվ, անկաշառ ՄԻՊ է լինելու, պաշտպանելու է Էդգար Ղազարյանին՝ Արթուր Հովհաննիսյանի սպառնալիքներից, կանադահայ քաղաքացուն՝ Ալեն Սիմոնյանից, լրագրողներին՝ Վահագն Ալեքսանյանից, Տեղի բնակիչներին՝ թշնամու սադրանքներից․․․։

Ի դեպ, եթե Անահիտ Մանասյանը վերջնականապես չի որոշել կործանել իր կենսագրությունը եւ մասնագիտական ապագան, ապա օր առաջ պետք է սկսի զատվել իրեն ընտրած քաղաքական թիմից․․․։

Կարող ենք հուշել, որ տիկին ՄԻՊ-ը սկզբի համար կարող է այցելել Տեղ, հետո առանձնակի ուշադրության կենտրոնում պահել իշխանականների արարքները՝ դրանց ոչ թե լղոզված մեկնաբանություններ, բառակույտեր հնչեցնելով, այլ կոնկրետ գնահատականներ հնչեցնելով։ Բայց իրավիճակը բարդ է նրանով, որ ընդդիմությունը ի սկզբանե մերժել է Մանասյանին՝ նրան նետելով ՔՊ-ի գիրկը, հետեւաբար՝ վերջինս եթե շարունակի նույն ոճով, պարզապես տապալվելու է։

Ստացվում է՝ ընդդիմությունը ցանկանում է, որ Մանասյանը ձախողվի, ՔՊ-ն բացարձակ թքած ունի նրա մասնագիտական ապագայի վրա, կարեւորը՝ խելոք, լսող ՄԻՊ լինի, հասարակական, քաղաքական շրջանակները, քաղաքացիներն էլ ուշի-ուշով կհետեւեն, թե ինչպես է աշխատում Մանասյանը, ավելին՝ բոլորը պատրաստվում են չարախնդալուն, մանավանդ նախկինում մարդու իրավունքներով զբաղվողները, քանի որ այդպես ոլորտը կշարունակի մոնոպոլիզացված մնալ։

Ստացվում է՝ Մանասյանի փրկությունը միայն իր ձեռքում է, եթե, իհարկե, հնարավոր է Բարոն Մյունհաուզենի նման քաշել սեփական մազերից ու դուրս գալ ճահճից։