Ներքին 3 տարի առաջ - 14:13 14-04-2023

Մարդու հավատ չի գալիս, որ ադրբեջանցի զինվորը Սիսիանից Կապան է հասել. Գեղամ Մանուկյան

Այն փաստը, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է, մարդու հավատ էլ չի գալիս, Սիսիանից հասնել մինչևԿապան, ինքնին արդեն արտառոց և խայտառակ դեպք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայողների հայտնվելուն։

Ըստ պատգամավորի` երկրորդ խայտառակ դեպքը ՀՀ վարչապետի հայտարարությունն էր ԱԺ ամբիոնից այն մասին, որ հնարավոր է այդ զինծառայողը հետ է գնացել․ «Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական հակահետախուզական, փաստաբանական, հազար ու մի տեսակ պաշտոնները՝ փորձում էր բացատրել, որ կարող է հետ է գնացել։ Նման դեպք էլի է եղել, երբ 2020 թվականի հուլիսյան դեպքերին փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով մոլորվել էին»։

Անդրադառնալով Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ի ադրբեջանական հերթական ագրեսիային` Մանուկյանն ընդգծեց, որ այն չէր լինի, եթե մեկ տարվա ընթացքում, երբ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտ տանող ճանապարհի փոփոխություն է լինելու Տեղ-Կոռնիձոր ուղիով, ամրաշինական և ինժեներական աշխատանքներ իրականացվեին սահմանին և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացվեր։

«Թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ կոմպետենտ, երկրի մասին մտածող, համակարգված գործողություններ իրականացնող անձնավորություն և կառավարում իրականացնող անձնավորություն»,- հավելեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ