Ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար այնքան գույք ենք գնել, որ հետո տալու ենք դպրոցներին՝ 10-15 տարի օգտագործելու համար
copy image url

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար այնքան գույք ենք գնել, որ հետո տալու ենք դպրոցներին՝ 10-15 տարի օգտագործելու համար

Ներքին 2 տարի առաջ - 23:47 13-04-2023
«Միջազգային ֆեդերացիայի ղեկավարն արդեն ՀՀ-ում է, պետք է նաև նշեմ, որ առաջին անգամ տեղի է ունենում ծանրամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, ֆիքսեց, որ իրենք որոշակի պայմաններ էին դրել ՀՀ առաջ, բայց ՀՀ-ն գերակատարել էր իր առջև դրված խնդիրները մի բան էլ ավելին։ Այսինքն, ըստ էության, մեք պատրաստ ենք»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացվող ծանրամարտի եվրոպայի առաջնությանը։

Հարությունյանի խոսքով՝ Մարզահամերգային համալիրը երբ սկսել են կառուցել, նպատակ են ունեցել Եվրոպայի առաջնություն անցկացնել, սակայն այն Երևանից տեղափոխվել է Մոսկվա, և կարելի է ասել, որ մեր մեծերի նպատակն ինչ-որ չափով իրականանում է, ովքեր ուզում էին, որ ծանրամարտի եվրոպական առաջնությունն անցկացվեր ՀՀ-ում. «Մենք մեծ գումարներ ենք ծախսել ենթակառուցվածքներ ստեղծելու համար, դրանք հետագայում ևս ծառայելու են։ Այն քանակությամբ ծանրամարտի գույք ենք գնել՝ ծանրամարտի մրցումներն անցկացնելու համար, որի ավարտից հետո կարող ենք տալ դպրոցներին և տասը-տասնինգ տարի այդ դպրոցները գույքի խնդիր չեն ունենալու, նույնն ունեինք նախորդ տարի, երբ բռնցքամարտի առաջնությունն անցկացրինք, այն բարձրացնում է ՀՀ տեսանելիությունը»։

Անդրադառնալով ֆեդերացիայի նախագահի խոսքին, որ կաջակցի առաջնությանը, ասաց. «Ես կարծում եմ, որ միջազգային ֆեդերացիայի շահերից է բխում առաջնության անցկացումը տալ մի այնպիսի երկրի, որը ջանք չի խնայում առաջնությունն անցկացնելու համար, որովհետև հիմա շատ են քննարկումները ծանրամարտի հետ կապված, թե արդյո՞ք անհրաժեշտ է, որ ծանրամարտը մնա օլիմպիական ընտանիքում, և արդեն քննարկումներ կան, թե արդյո՞ք մենք չպետք է դուրս թողնենք ծանրամարտը 2028 թվականի օլիմպիական խաղերից»։

Ամենից շատ դիտված