Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:36 13-04-2023

Հայաստանում մեկնարկել է «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի 2-րդ փուլը

Հայաստանում Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մեկնարկեց «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլը, որն առաջին և հաջողված համագործակցության ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Խորհուրդը կշարունակի աջակցել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, օրենսդրությունն ու պրակիկան համապատասխանեցնելու ջանքերին` հաշվի առնելով նախորդ ծրագրի արդյունքները:

«Պիլոտային այս եզակի ծրագիրը նշանակալի դեր ունեցավ մեր բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների տեղը և դերը հստակ նախաշնշելու, կատարված օրենսդրական փոփոխությունների մեջ: Վերջին տարիներին Էթիկայի հանձնաժողովի ստեղծման, Էթիկական նորմերի հաստատման, կիրառման և վերահսկողության ոլորտում կատարված աշխատանքն իր ազդեցությունն է ունենալու բժշկական օգնության որակի վրա»,-իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նա առանձնացրել է նաև հոգեկան առողջության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումները և կարևորել այդ ոլորտում Եվրոպայի Խորհրդի հետ հետագա համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար