Արտաքին 3 տարի առաջ - 15:45 13-04-2023

Ադրբեջանը Հայաստանի տարածք ներխուժած դիվերսանտների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Ադրբեջանը Հայաստանի տարածք ներխուժած զինվորականների հարցով դիմել է միջազգային կառույցներին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ շարունակվում են Ադրբեջանի բանակի զինծառայողներ Բաբիրով Ագշին Գաբիլ օղլուի (ծնված 2004 թ.) և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի (ծնված 2003 թ.) որոնողական աշխատանքները։ «Քանի որ կա հավանականություն, որ զինծառայողները պահվում են Հայաստանի տարածքում, նրանց ազատ արձակման կապակցությամբ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ուղղությամբ երկու զինծառայողներ անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեանելիության պատճառով ճանապարհը կորցրել և մոլորվել են։ Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանցի մեկ զինծառայողի ձերբակալության մասին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ մյուս զինծառայողը նույնպես ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը