Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:05 13-04-2023

Տրամադրված ենք այս տարի էլ 500 կմ ավտոճանապարհ նորոգելու պլանին․ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա նիստում 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, և մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ։ Նախարարը նաև հավելեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ:

Ինչպես նախորդ նիստերում, այս անգամ ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը, իսկ վերջում ավելացրեց․ «Տրամադրված ենք այս տարի էլ 500 կմ ավտոճանապարհ նորոգելու պլանին, այսօր արդեն տեսնում ենք, որ դա իրագործելի, իրատեսական ծրագիր է»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»