Արտաքին 3 տարի առաջ - 23:30 12-04-2023

Ըստ Reuters-ի` Իրանը հումանիտար օգնության անվան տակ զենք է ուղարկել Սիրիա, Թեհրանը հերքում է

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրող ինքնաթիռներն օգտագործել է այդ երկիր զենք և ռազմական տեխնիկա տեղափոխելու նպատակով։ Այս մասին լրատվամիջոցը գրել է՝ հղում անելով իր սիրիական, իրանական, իսրայելական և արևմտյան աղբյուրներին։

Հաղորդվում է, որ փետրվարի 6-7-ը Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժերից հետո յոթ շաբաթվա ընթացքում Իրանից հարյուրավոր թռիչքներ են իրականացվել Իրանից դեպի Հալեպի, Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններ։ Հրապարակման համաձայն՝ մարդասիրական օգնության անվան տակ Իրանը Սիրիա է տեղափոխել կապի սարքավորումներ, ռադարներ և հակաօդային պաշտպանության համակարգերի տարրեր։ Այս տեղեկությունը հրապարակելիս լրատվամիջոցը հղում է անում արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների աղբյուրներին, Իրանի և Իսրայելի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, ինչպես նաև երկրից փախած սիրիացի նախկին զինվորականին և ներկայիս սիրիացի սպային։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սիրիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել։

Իսրայելի ռազմական հետախուզության վերլուծական վարչության նախկին ղեկավար Յոսի Կուպերվասերը այս առնչությամբ ասել է, որ նշված ժամանակահատվածում Իրանից Սիրիա ռազմական տեխնիկա մատակարարելու մասին հետախուզական տեղեկատվությունը այնքան ճշգրիտ է, որ իսրայելցի զինվորականները գիտեին, թե ավտոշարասյան որ բեռնատարն է ճիշտ թիրախը։

Իսրայելի պաշտպանության նախարարության անանուն ներկայացուցչի խոսքով՝ Իրանից Սիրիա «մարդասիրական օգնության» անվան տակ ռազմական տեխնիկան մատակարարվել է հիմնականում մաս-մաս։ Դրա համար առաջին հերթին օգտագործվել է երկրի հյուսիսում գտնվող Հալեպի օդանավակայանը։ Ըստ իսրայելական կողմի՝ մատակարարումները վերահսկվում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» կառույցին պատկանող ստորաբաժանման կողմից՝ Հասան Մեհդուիի հրամանատարությամբ։ Ցամաքային փոխադրումներն ապահովում էին «Quds Force 190»-ը, որի հրամանատարն էր Բահանեմ Շահարիրին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»