Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:44 12-04-2023

Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Մենք պետք է ֆունդամենտալ անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդտեղ մենք ունենք երկու մաս, մինչև մադրիդյան սկզբունքները և դրանից հետո: Մինչև մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Ինչպես ԽՍՀՄ այլ սուբյեկտներ՝ իրացնելով ինքնորոշման իրավունքը, որն արձանագրված է Ալմաթիի հռչակագրում, ստացել են անկախություն, այնպես էլ ԼՂ-ն այդ իրավունքը ստացել է: Հետևաբար ԼՂ-ն անկախացել է ԽՍՀՄ-ից:

2007-ին իշխանության տրանսֆորմացիայի կամ փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, այդ ժամանակ ի հայտ եկան մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին և տարածքային ամբողջականության, և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ինչ-որ մի մեխանիզմով և այդ մեխանիզմը, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից:

Այստեղ շատ լրջագույն, կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել: Եթե մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, և հիմա էլ չի, հետեւաբար, հետագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, որովհետև ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ: Ընդ որում, ըստ հավաստի տեղեկությունների, այդ սկզբունքների հեղինակը հենց հայկական կողմն է եղել»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, այստեղ հարց է ծագում, որ եթե ԼՂ-ն չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու պետք է նրա կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ. «Այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, թարգմանության դեպքում նշանակում է, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում: Սա է այդ քաղաքականության իրական բովանդակությունը: Սա մեր մեծագույն բացթողումն է, որ մենք հենց 2018-ից այս ամենով հանդես չենք եկել և մեր ժողովրդին չենք բացատրել»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելուց հետո Հայաստանը գնացել, ասել է՝ ես եկել եմ իրացնելու ԼՂ ինքնորոշման իրավունքը. «Բայց մի րոպե, դուք ո՞վ եք, հարգելի բարեկամ: Ասում է՝ մենք Հայաստանն ենք: Բայց ինքնորոշումը նրա մասին է, որ ինքը պետք է լինի սեղանի շուջ, դա ուրիշի որոշում չի, դա ինքնորոշում է: հայաստանը եկել ասել է՝ եկել եմ ես ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելով ԼՂ ինքնորոշման իրվունքը պաշտպանելու, ասել են՝ եթե դու ես խոսում, ուրեմն սա տարածքային վեճ է, տարածքային պահանջ է: Եվ դեֆորմացվել է ԼՂ հարցի ամբողջ էությունը:

Եթե մինչև մադրիդյան սկզբունքները, այն տեղը, որտեղից ԼՂ-ն ինքնորոշվել էր, Խորհրդային Միությունն էր, ապա մադրիդյան սկզբունքներից հետո հայկական կողմի «հանճարեղ» դիվանագիտության արդյունքում այն տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձավ Ադրբեջանը:

Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս: Մենք այդ արձանագրումից կարող են ծուլ-ծուլ լինել, բայց մենք այսօր դրա պտուղներն ենք քաղում: Շատ կարևոր է, որ այս ամենն ասվի: Մեր սխալն է, որ 2018-ի մայիսին սա չենք ասել: Մենք մտածել ենք, որ ինչ-որ ձեւերով այս թակարդից կարող ենք դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու համար: Բայց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք դա չկարողացանք անել»,-ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան