Էրդողանը չնչին առավելություն ունի ընդդիմության միասնական թեկնածուի նկատմամբ
copy image url

Էրդողանը չնչին առավելություն ունի ընդդիմության միասնական թեկնածուի նկատմամբ

Արտաքին 2 տարի առաջ - 23:30 11-04-2023
Թուրքական իշխանամետ Hürriyet պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ հոդված է հրապարակել, որում տեղ են գտել Optimar հետազոտական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ հարցումներն անցկացվել են ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում՝ 4745 մարդու շրջանում։

Նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին հարցման մասնակիցների 45.9%-ը հայտնել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 43.9%-ը՝ ընդդիմության միասնական թեկնածու, «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, 8.3%-ը՝ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեի և 1.7%-ը` ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի։

Հատկանշական է, որ եթե Մուհարեմ Ինջեն ինքնաբացարկ հայտնի, ինչի շուրջ ներկայումս քննարկումներ են ընթանում, ապա հարցման մասնակիցների 54.3%-ը նշել է, որ կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, 30.7%-ը՝ չի քվեարկի նրա օգտին, իսկ 15%-ը՝ կքվեարկի այլ թեկնածուի օգտին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է

Ձեզ գուցե հետաքրքրի