Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:28 11-04-2023

Ադրբեջանին և ՌԴ-ին հաջողվեց ՀՀ արևելյան սահմանը վերածել գորշ գոտու

«Դեռևս շարունակվում է անցյալից մնացած ադրբեջանական արատավոր շղթան ոչ միայն Արցախի մասով, այլև արևելյան ուղղությամբ։ Ունենք պահպանվող բարձր անորոշություն ու ցավալիորեն և՛ Ադրբեջանին, և՛, թույլ տվեք ասել, Ռուսաստանին հաջողվեց ՀՀ արևելյան սահմանը վերածել գորշ գոտու»- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի վերջին ագրեսիվությունը թերևս պետք է բացատրել նրանով, որ չկատարեց միջազգային դատարանի պահանջը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ. «Ռուսաստանն առանձնապես ջանք չգործադրեց, որ բացվի Լաչինի միջանցքը զուտ այն պատճառով, որ ՀՀ-ն հրաժարվեց միջանցքի բացման շուրջ պայմաններից, ավելին՝ սահմանի անորոշությունները կրճատելու համար ՀՀ-ն դիմեց ԵՄ-ին, որի շնորհիվ էլ քաղաքացիական դիտորդներ հրավիրվեցին»։

Սաֆարյանի խոսքով՝ այն հատվածում, որտեղ տեղի է ունենում այս էսկալացիան, բացակայում են ԵՄ դիտորդները։